Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձանց վերաբերյալ սուտ մատնություններ կատարելու փաստերով հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանքներ են առաջադրվել Անդրանիկ Գաբրիելյանին և Տաթևիկ Միքայելյանին, ովքեր նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են տրամադրել` ոստիկանության պաշտոնյաներին և Քննչական կոմիտեի քննիչներին մեղադրելով առանձնապես ծանր հացագործությունների կատարման մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, սպանության փորձի և խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Անդրանիկ Գաբրիելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական  պատասխանատվության մասին, դատաքննության ընթացքում հայտարարել, իսկ հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում տված ցուցմունքներով պնդել է, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի մի խումբ աշխատակիցներ խոշտանգել են իրեն ու մարմնական վնասվածքներ պատճառել` պահանջելով խոստովանել կատարած հանցագործությունը:

Դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերած բավարար ապացույցների հիման վրա Ա. Գաբրիելյանի հայտնած տեղեկությունները հերքվել են:

Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին սուտ հաղորդում է տվել նաև սպանության, ավազակային հարձակման, խարդախության և գույքի գաղտնի հափշտակության հատկանիշներով քննվող քրեական գործով մեղադրյալ Տաթևիկ Միքայելյանը, ով, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական  պատասխանատվության մասին, նախաքննական մարմնին հայտնել էր, որ ոստիկանության ՔՀԳ վարչության և Էրեբունու բաժնի մի խումբ աշխատակիցներ իրեն կալանավորելու և երեխային մանկատուն հանձնելու սպառնալիքի գործադրմամբ հարկադրել են խոստովանական բացարություն տալ իր և ամուսնու կողմից կատարած սպանության վերաբերյալ: Տ. Միքայելյանը գիտակցաբար սուտ տեղեկություններ էր հայտնել նաև, թե հիշյալ սպառնալիքների գործադրմամբ իրեն նույնաբովանդակ ցուցմունքներ տալուն հարկադրել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: 

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Տ. Միքայելյանի հայտնած տեղեկությունները նույնպես հերքվել են:

Այսպիսով, նախաքննությունն իրականացնող մարմնին հանցագործությունների մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ տրամադրելու և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու համար Ա.  Գաբրիելյանին և Տ. Միքայելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift