Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել. Նաթանյահու
INTERNATIONAL NEWSԻսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում Է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը վարչապետը հայտնել Է մայիսի 2-ին Իսրայելի հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում:
«Սիրիայում մնացել Է քիմիական զենք, թեկուզեւ հաշվված տոկոսներ (նախկին զինանոցից), բայց միեւնույն Է՝ տասնյակ տոննաներ»,- ասել Է Նաթանյահուն: «Համաշխարհային հանրակցությունը պարտավորվել Է Սիրիայի տարածքում վերացնել քիմիական զենքը, բայց դա տեղի չի ունեցել, նշանակում Է, դա անհրաժեշտ Է անել»,- հավելել Է նա:
Նաթանյահուն նաեւ նշել Է, որ Իսրայելն ամբողջ ուժով կհակազդի իր դեմ քիմիական զենքի կիրառման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



