Համաշխարհային բանկը 150 մլն դոլարի փոխառություն Է տրամադրել Ուկրաինային
SOCIETYՀամաշխարհային բանկը որոշել Է 150 մլն դոլարի նոր փոխառություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնի Է դարձել բանկի աղբյուրներից, որոշումն ընդունվել Է կազմակերպության տնօրենների խորհրդի մայիսի 2-ի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փոխառությունը տրամադրվում Է Ուկրաինայի ներմուծման-արտահանման բանկին՝ Կիեւի սուվերեն երաշխիքներով: Ավելի վաղ վերը նշված բանկը հայտնել Է, որ այդ նախագծի նպատակը երկարաժամկետ ֆինանսավորումից օգտվելու հնարավորության ընդլայնումն Է «դեպի արտահանում կողմնորոշված փոքր ու միջին ձեռնարկությունների» համար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



