Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Մարտին անշարժ գույքի շուկայական միջին գները 2017 թվականի փետրվարի համեմատ նվազել են 1.4%-ով

ECONOMICS

 2017 թվականի  մարտին Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13833 գործարք, որոնց քանակը 2017 թվականի փետրվար ամսվա համեմատ աճել է 13.0 %-ով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :

2017 թվականի  մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3979 օտարման գործարքի 71.9 %-ը կազմել է առուվաճառքը, 27.8 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 38.9 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.0 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:

2017 թվականի  մարտին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 66.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2017 թվականի  մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 39.6 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 22.8 %-ով:

2017 թվականի  մարտին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ մակերեսի հաշվարկով.

 

Վարչական շրջաններ 

 

Միջին գները 

(դրամ) 

մարտ

 2016 թ.

մարտ

 2017 թ.

փետրվար

 2017 թ.

Կենտրոն 

428000

428250

428250

Արաբկիր 

357000

357000

357450

Քանաքեռ-Զեյթուն 

283000

276000

280500

Նոր Նորք 

253950

249000

254300

Ավան

261500

256500

261000

Էրեբունի

252300

245450

249600

Շենգավիթ

257600

250200

256300

Դավթաշեն

276550

265350

277000

Աջափնյակ

250850

247100

249850

Մալաթիա-Սեբաստիա

243950

238000

242500

Նուբարաշեն

157200

157700

157700

 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  մարտին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2017 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել է 1.4%-ով:

2017 թվականի  մարտին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 345 բնակարան, որոնց քանակը 2017 թվականի փետրվարի համեմատ աճել է 12.4 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 0.9 %-ով:

2017 թվականի  մարտին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ մակերեսի հաշվարկով.

 

 

Մարզեր

 

Քաղաքներ

 

Միջին գները

(դրամ)

մարտ

 2016 թ.

մարտ

 2017 թ.

փետրվար

 2017 թ.

Արագածոտն

 

Աշտարակ

116050

112000

116000

Ապարան

58350

58800

58800

Թալին

66700

63500

66700

Արարատ

 

Արտաշատ

98700

96000

99150

Մասիս

115800

113000

115700

Վեդի

101700

101600

101600

Արարատ

77400

77850

77850

Արմավիր

 

Վաղարշապատ

154200

154000

154000

Արմավիր

121250

121100

121100

Մեծամոր

87600

86000

87450

Գեղարքունիք

 

Սևան

99400

88300

99300

Գավառ

60500

59000

60800

Մարտունի

107700

101100

107650

Վարդենիս

45200

45400

45400

Ճամբարակ

28750

28800

28800

Լոռի

 

Վանաձոր

88600

88600

88600

Ստեփանավան

74750

74900

74900

Սպիտակ

99850

95000

99950

Ալավերդի

55700

55950

55950

Տաշիր

47400

47400

47400

Թումանյան

11000

11000

11000

Շամլուղ

8000

8000

8000

Ախթալա

20500

20500

20500

Կոտայք

 

Աբովյան

155150

153000

155100

Նոր Հաճն

128550

127000

128500

Բյուրեղավան

108250

103000

108200

Եղվարդ

109750

108000

110050

Հրազդան

63900

62000

63900

Ծաղկաձոր

292400

292400

292400

Չարենցավան

85500

83000

85500

Շիրակ

 

Գյումրի

109350

109400

109400

Արթիկ

67200

67600

67400

Մարալիկ

41000

41150

41150

Սյունիք

 

Գորիս

123600

124200

124200

Կապան

94900

95900

95900

Սիսիան

92100

91000

92350

Մեղրի

82900

84500

83750

Քաջարան

94750

96000

95100

Դաստակերտ

8000

8000

8000

Վայոց ձոր

 

Վայք

95100

93000

95000

Եղեգնաձոր

126150

126400

126400

Ջերմուկ

113200

112000

113100

Տավուշ

 

Դիլիջան

115300

114000

115700

Իջևան

118550

115000

118600

Բերդ

60450

60600

60600

Նոյեմբերյան

50350

50600

50600

Այրում

31850

31900

31900

 

2017 թվականի  մարտին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 357 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 101 գործարք, մարզերում՝ 256 գործարք: 2017 թվականի  մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 17.0 %-ով, ընդ որում, Երևանում՝ 21.7 %-ով, իսկ մարզերում` 15.3 %-ով: 2017 թվականի  մարտին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել  է 1.7 %-ով, ընդ որում, Երևանում՝  աճել 8.6 %-ով, իսկ մարզերում` նվազել 5.2 %-ով:

2017 թվականի  մարտին Երևան քաղաքի վարչական շրջաններում շինության 250.0 մ և տնամերձի 400.0 մ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 մ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).

 

Վարչական շրջաններ

 

Միջին գները (դրամ)

մարտ

 2016 թ.

մարտ

 2017 թ.

փետրվար

 2017 թ.

Կենտրոն

476100

476350

476350

Արաբկիր

383000

383000

383200

Քանաքեռ-Զեյթուն

295000

290000

295300

Նորք-Մարաշ

319200

310000

318100

Ավան

270500

267000

269950

Էրեբունի

239750

239000

239900

Շենգավիթ

255000

250000

252900

Դավթաշեն

276000

272000

274900

Աջափնյակ

250050

248000

250300

Մալաթիա-Սեբաստիա

238000

238000

238000

Նուբարաշեն

150800

150800

150800

 

2017 թվականի  մարտին հանրապետությունում օտարված հողերից 995 միավորի (506.81 հա) նկատմամբ իրականացվել է առուվաճառքի գործարք, որից Երևանում` 89 միավոր (8.52 հա), նվիրատվության գործարք՝ 279 միավորի (115.09 հա), որից Երևանում` 14 միավոր (2.16 հա) և փոխանակության գործարք՝ 5 միավորի (0.43 հա):

Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 121.46  հա, որից 117.82 հա գյուղատնտեսական նշանակության են:

2017 թվականի  մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 721 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 5.2 %-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 79.9 %-ն իրականացվել է իրավաբանական անձանց կողմից:

2017 թվականի  մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 33.5 %-ով:

2017 թվականի  մարտին հանրապետությունում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 41 բնակարանի, 37 անհատական բնակելի տան, 335 հասարակական և 69 արտադրական նշանակության օբյեկտի, 218 հողի և 21 ավտոտնակի վարձակալության գործարք: Հողերի կառուցապատման, սերվիտուտի և անհատույց օգտագործման իրավունքների պետական գրանցումներն ընդգրկված են հողերի վարձակալության գործարքներում:

2017 թվականի  մարտին հանրապետությունում վարձակալված 1797.88 հա հողից 0.69 հա վարձակալվել է Երևանում: Առավել մեծ մակերեսով հող վարձակալվել է Վայոց ձորի մարզում՝ 511.96 հա, որից 498.31 հա գյուղատնտեսական նշանակության:

2017 թվականի  մարտին հանրապետությունում արձանագրվել է 2011 առաջնային գրանցում, որոնց քանակը, 2017 թվականի փետրվարի համեմատ, նվազել է 4.9 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ` աճել 0.3 %-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումներում կազմել է 14.5 %: Առաջնային գրանցումների քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Երևանում (16.7%):

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference