ԱՄՆ-ի պետքարտուղարը «շատ կառուցողական» Է որակել Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Associated Press գործակալությունը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա շատ կառուցողական հեռախոսազրույց Էր… Շատ, շատ դրական խոսակցություն, կարծիքների հանգամանալի փոխանակություն»,- ասել Է Թիլերսոնը լրագրողներին ու հավելել. «Եվ այսպես, տեսնենք՝ դրանից ինչ կստացվի»:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնի Է դարձել մայիսի 2-ի երեկոյան: Կրեմլում նշել են, որ Պուտինը Թրամփի հետ քննարկել Է միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգումը, Սիրիայում կարգավորման իրական գործընթացի գործարկման համար նախադրյալների ստեղծումը եւ Կորեական թերակղզու իրադրությունը:
Պուտինը եւ Թրամփը հանդես են եկել հեռախոսային շփումների շարունակման, ինչպես նաեւ անձնական հանդիպման կազմակերպման օգտին՝ կապված հուլիսի 7-8-ին Համբուրգում «Քսանի խմբի» գագաթնաժողովի նիստի հետ:
Իր հերթին, Սպիտակ տան հայտարարության մեջ ասված Է, որ «զրույցը շատ լավն Էր», եւ դրա ընթացքում քննարկվել Է Սիրիայում անվտագության գոտիների ստեղծման հարցը «կայուն խաղաղության հասնելու համար»:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
The results of the second Junius financial literacy competition have been summarized



