ԱՄԷ-ն ՕՊԵԿ-ի հետ համաձայնագրի մասնակիցներին կոչ է արել եւս կես տարով երկարացնել գործարքը
INTERNATIONAL NEWSԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ- Մազրուին նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի մասնակիցներին կոչ է արել երկարացնել գործարքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բոլոր նավթարտադրողները պետք է համաձայնեն երկարացնել գործարքը»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով «դա տրամաբանական կլիներ»։
Ալ-Մազուրին նաեւ վստահություն է հայտնել, որ նավթի համաշխարհային պաշարները կկայունանան երկրորդ կիսամյակում։ «Տարվա երկրորդ կեսին նավթի պահանջարկը կաճի, պաշարներն էլ կկրճատվեն»- ասել է նա, հավելելով որ ծովային տանկերներում պաշարները արդեն սպառված են։
ՕՊԵԿ երկրների ու մյուս նավթարտադրողների պաշտոնական հանդիպումը կկայանա մայիսի 25-ին Վիեննայում։ Մասնակիցները կքննարկեն համաձայնագիրը եւս կես տարով երկարացնելու հարցը։ Գործարքին մասնակցում է ՕՊԵԿ-ի 11 երկրներ ու 11 անկախ նավթարդյունահանողներ, այդ թվում Ռուսաստանը։



