Պուտինը ծննդյան 63-րդ օրը կանցկացնի Գիշերային հոկեյի լիգայի մասնակիցների հետ
SOCIETYՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին դառնում է 63 տարեկան, իր ծննդյան օրը նա սառցահարթակ դուրս կգա նշանավոր հոկեյիստների եւ Գիշերային հոկեյի լիգայի մասնակիցների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Պուտինը հոկեյ է խաղալու իր հին ծանոթների, նշանավոր վետերան-հոկեյիստների, ինչպես նաեւ Գիշերային հոկեյի լիգայի մասնակիցների հետ»,- լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահն աշխատանքային ուղեւորությամբ գտնվում է Սոչիում:
Պուտինը, որպես կանոն, իր ծննդյան օրերն անցկացնում է աշխատանքային գրաֆիկին համապատասխան: Սակայն 2014 թվականին նա, հակառակ հաստատված ավանդույթին, հանգստյան օր վերցրեց եւ այն անցկացրեց սիբիրյան տայգայում՝ բնակավայրերից հեռու: Ավելի ուշ նա պատմեց, որ այդ օրը գրեթե 9 կիլոմետր է անցել լեռներում:



