«Միայն քույրերիս հետ եմ շփվում». «ՀԱՅՔ»–ի Հրանտը կենսաբանական մորը գտնելու, Մոսկվայում ակումբ տնօրինելու և առաջիկա անելիքիների մասին
LIFELife.tert.am-ը գրում է.
Ժամանակին ՀԱՅՔ խումբն իսկական իրարանցում առաջացրեց հայկական շոու բիզնեսում։ Խմբի առաջին երգը` «Քամի փչի»–ն, դարձավ մեգահիթ, սակայն «ՀԱՅՔ»-ը կարճ կյանք ունեցավ։ Խմբի անդամներից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։ Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում բոլորը խոսում էին խմբի սևամորթ անդամի` Հրանտ Հովսեփյանի մասին։ Բանն այն է, որ Հրանտը մասնակցել էր ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող Говорим и показываем հաղորդաշարին, որի ընթացքում գտել էր իր կենսաբանական մորը։
Աղմկահարույց պատմությունից հետո երգիչը հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Այս օրերին Հրանտը Երևանում է։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Tert.am Life–ին ոչ միայն գործունեության, այլև կենսաբանական մոր հետ հանդիպման և հաղորդումից հետո հարաբերությունների մասին։
Հրանտն այժմ գործունեություն է ծավալում Մոսկվայում, կարաոկե–ակումբի տնօրեն է։ «Հիմնադիրները ռուսներ են։ Ես և ընկերս տնօրինում ենք այն։ Ես վաղուց եմ աշխատում Մոսկվայում` տարբեր աշխատանքներ եմ անում` ակումբի տնօրենից մինչև կորպորատիվներ կազմակերպել և երգել»,– պատմեց նա։
Այժմ երգիչն իր ծրագրերն ավելի շատ կապում է արտերկրի հետ։ Առաջիկայում կթողարկի նոր ձայնասկավառակ, սակայն այն լույս կտեսնի Լոս Անջելեսում։ «Արդեն ունեմ ձայնագրած երգեր, որոնց հիման վրա շուտով ձայնասկավառակ եմ թողարկելու։ Նոր աշխատանքներս ուղարկում եմ ԱՄՆ։ Ավելի շատ այնտեղի հայության համար եմ ներկայացնում երգերը։ Հայաստանում շատ են նման աշխատանքներ անողները։ Այստեղ ավելի հայտնի ունեմ, սակայն դրսում ավելի շատ են գնահատում արված աշխատանքը։ Երևանում էլ են գնահատում, ուղղակի Երևանում ամեն օր` լույսը բացվելու հետ նոր տեսահոլովակ է թողարկվում»,– նշեց երգիչը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



