Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Թե Հայկ Մարությանը, թե Արման Մարությանը վստահեցին ու հավատացին ինձ. Մարի Պետրոսյանն՝ «Ազիզյաններում» հայտնվեու մասին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

«Ազիզյաններ» սիթքոմն արդեն տեւական ժամանակ է հեռուստաէկրաններին է: Այն հասցրել է սիրվել ու սիրելի դարձնել երիտասարդ դերասանների, որոնց հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ հենց այս սիթքոմի շրջանակում:

20-ամյա Մարի Պետրոսյանը, ով մարմնավորում է Ազիզյանների ընտանիքի դստերը, Life.panorama.am-ին պատմեց, որ այժմ, ասես, իր երազում ապրի.

«Ես ավարտել եմ «Աբել Աբելյանի քասթինք սքուլը», եւ հենց այստեղից էլ նախորդ տարի ինձ հրավիրեցին մասնակցելու «Ազիզյանների» ընտանիքի դստեր կերպարի քասթինգին: Չեմ թաքցնի՝ առաջին փորձը լավ չստացվեց, բայց դա, ի ուրախություն ինձ, պատճառ չդարձավ, որ հաջորդ անգամ եւս ինձ կանչեն: Այդպիսով՝ եւս երկու, երեք անգամ մասնակցեցի քասթինգին, եւ մի օր էլ, ի ուրախություն ինձ, զանգ ստացա՝ ինձ հայտնեցին, որ հենց ինձ են ընտրել: Այս պահին ապրումներս չեմ կարողանա նկարագրել: Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ առաջին քայլերն այս ոլորտում կանեմ «Կարգին ստուդիայի» հետ՝ ի դեմս Հայկ ու Արման Մարությունների: Հիմա ասես այս ամենը երազ լինի, մի քանի ամիս է, ինչ իմ երազում եմ ապրում»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:

Խոսելով «Ազիզյաններում» դերասանների հետ համատեղ աշխատանքի մասին՝ Մարին նշեց.

«Մեզ մոտ, առանց չափազանցության, ընտանեկան մթնոլորտ է տիրում, այստեղ գալիս ենք ոչ թե աշխատելու, այլ՝ հանգստանալու: Գիտեք, հնարավոր է, որ դերասանն իր ուժերի վրա վստահ լինի, սակայն կան մարդիկ, որոնք նրան կարող են եւ բարձրացնել, եւ իջեցնել: Թե Հայկ Մարությանը, թե Արման Մարությանը վստահեցին ու հավատացին ինձ, որը փոխանցեցին նաեւ ինձ: Շատ դժվար է առանց փորձ ունենալու հայտնվել պահանջկոտ ու մեծ հաջողություն գրանցած մասնագետների մոտ, այն էլ՝ գլխավոր կերպարով, բայց ինձ մոտ, կարծես թե հաջողվեց դա: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Հայկ Մարությանի հետ ու դառնալ նրա ընկերը: Ինչ վերաբերվում է մյուս դերասաններին, գրեթե բոլորն էլ թատրոնի դերասաններ են՝ մեծ փորձով ու մասնագիտական գիտելիքներով: Իմ կերպարային գիծն ավելի շատ զարգանում է Ազիզյանների ընտանիքի երեխաների, այսինքն՝ իմ հերոսուհու եղբայրների հետ: Բորիս Բաղդասարովի հետ նախկինում ծանոթ էի «Աբել Աբելյանի քասթինք սքուլից»: Մենք շատ լավ ընկերներ ենք, ինչն էլ ինձ շատ է օգնում նաեւ նկարահանման հրապարակում: Արման Մարությանի խոսքով՝ երեխաներն այս  նախագծի ուժեղ օղակ են»:

Թե որքանո՞վ են «Ազիզյանների» գլամուրային Մարին նման իրական Մարի Պետրոսյանին, դերասանուհին պատասխանեց.

«Իմ հերոսուհին տարբերվում է այժմյան ստանդարտ գլամուրային աղջիկներից, նա ունի նաեւ այլ հետաքրքրություններ: Մենք միմյանց որոշ նմանություններ ունենք, իհարկե, բայց միեւնույն է, սիթքոմում ես իրական Մարիին չեմ խաղում»:

Հետաքրքրվելով, թե Մարի Պետրոսյանը դերասանական արվեստից զատ ի՞նչ հետաքրքրություններ ունի, պատմեց.

«Յոթ տարի հաճախել եմ Լատինոամերիկյան պրոֆեսիոնալ պարի, սակայն հետո որոշ խնդիրների պատճառով թողեցի այն, ինչն իմ ամենացավոտ կողմն է: Հիմա սիրողական մակարդակով կրկին պարում եմ: Ինձ շատ է հետաքրքրում նաեւ նկարչությունն ու կավագործությունը: Երազում եմ նաեւ ոստիկան դառնալու մասին, որին ծնողներս այնքան էլ կողմ չեն: Չգիտեմ, գուցեեւ ապագայում այդ երազանքս էլ կատարվի, ի վերջո ասում են՝ երազանքները հետաքրքիր պատահականությամբ կատարվում են»:

Մարի Պետրոսյանի առաջիկա ծրագրերում է նաեւ ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, որպեսզի սիրելի աշխատանքում ավելի շատ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերի:

«Քասթինգ սքուլի ավարտական ներկայացման շրջանակում պատիվ եմ ունեցել բեմ դուրս գալու, եւ պետք է ասեմ, որ դա ինձ շատ դուր եկավ: Հուսամ՝ ապագայում, երբ գիտելիքներս առավել լայնածավալ լինի, կհայտնվեմ նաեւ թատրոնում»,- հավելեց նա:

Երիասարդ դերասանուհու համար երազանք է խաղալ Աբել Աբելյանի հետ.

«Աբելին շատ եմ սիրում, նրանից շատ բան եմ սովորել ու երազանք է նրա հետ խաղալը: Նա ոչ միայն հիանալի մասնագետ է, այլեւ լավ մարդ»,- նկատեց նա:

Իսկ վերջում, հարցին, թե հայտնիությունը երիտասարդ դերասանուհու կյանքը փոխե՞լ է արդյոք նշեց.

«Հայտնիությունը դերասանի համար շատ հաճելի է: Այսօր ինձ կարող են փողոցում կանգնեցնել, հատկապես երեխաները լուսանկարվեն ինձ հետ: Այդ ժամանակ հիշում եմ ինձ, երբ փոքր ժամանակ ինքս էլ երկրպագում էի տարբեր դերասանների ու երջանկություն էր նրանց հետ լուսանկարվելը, խոսելը: Պետք է շեշտեմ, որ հայտնիությունը ինձ չի փոխել, հաստատ աստղային հիվանդությամբ չեմ տառապում, գուցե մարդիկ կան, որ մտածում են, թե ես գոռոզացել եմ,  ինչն այդպես չէ, եւ սա շատ հաստատակամ եմ ասում»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League