Ջուսն՝ ամուսնալուծության լուրերի մասին
LIFELife.panorama.am-ը գրում է
Երգչուհի Ջուսը երբեք չի թաքցրել իր անձնական կյանքը: Նախորդ տարի նրա անակնկալ ամուսնությունն իրավաբան Վահագն Մանուկյանի հետ շատերին հանկարծակիի բերեց: Մինչ մարդիկ տարատեսակ ասեկոսեներ էին տարածում նրանց մասին, զույգն անդադար կիսվում էր իրենց լուսանկարներով, որոնցով էլ ցուցադրում էին իրենց երջանկությունը:
Ամեն ինչ կարծես թե հիանալի էր ընթանում Ջուսի եւ Վահագնի համար, սակայն վերջերս նկատելի է դարձել, որ երգչուհին այլեւս սիրելիի հետ համատեղ լուսանկարներ չի հրապարակում, ավելին՝ նախկինում ներկայացրած լուսանկարները ջնջել է իր անձնական էջից: Ջուսի նման քայլը կասկածների առիթ է տվել՝ արդյոք Ջուսն ու Վահագնը ամուսնալուծվել են:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին հերքեց լուրը.
«Ոչ, մենք չենք ամուսնալուծվել, մենք միասին շատ երջանիկ ենք»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված համատեղ լուսանկարներ չհրապարակելը, պատասխանեց.
«Մենք որոշեցինք այլեւս մեր նկարները չհրապարել, եղածներն էլ ջնջել, որպեսզի խուսափենք չար աչքից: Չեմ թաքցնի, ամեն անգամ, որեւէ լուսանկար հրապարակելիս, մենք կարող էինք վիճել կամ տհաճ խոսակցություն ունենալ: Դրա համար որոշեցինք լուռ երջանիկ լինել: Ճիշտ է՝ բնավորությամբ սնահավատ չեմ, բայց որոշ բաներ կան, որոնց ուշադրություն դարձնում եմ»:
Չնայած զույգը գրեթե մեկ տարի է, ինչ ամուսնացած է, բայց նրանք շարունակում են առանձին ապրել.
«Մեր բնակարանը դեռեւս պատրաստ չէ, վերանորոգման փուլում է: Երկուսս էլ անհամբերությամբ սպասում ենք դրա ավարտին, որպեսզի արդեն միասին ապրենք»,- ավարտեց երգչուհին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



