Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Արամ Ա-ն ներկայացրել է Սիրիայի հայ համայնքի վերակազմակերպման իր պատկերացումները

SOCIETY

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը սիրիահայության վերականգնումը պատկերացնում է կարիքավոր ընտանիքներին օգնելու, քանդված տները վերակառուցելու և հայկական կառույցներն աշխուժացնելու եղանակով, ինչը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի Մայրավանքի մամլո դիվանից, Վեհափառը սիրիահայության վերականգնման իր պատկերացումները ներկայացրել է Սիրիայի հայության հոգևոր և համայնքային պատասխանատուների, ինչպես նաև անցած տարիների ընթացքում Սիրիայի հայությանն օգնություն ցուցաբերած մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համագումարի ընթացքում:

Վեհափառ Հայրապետը նախ նշել է, որ եկել է ժամանակը, որ սիրիահայերին շտապ օգնություն ցուցաբերելուց անցում կատարեն վերականգնման աշխատանքներին: «Երկրի ներսում ի հայտ եկող նշանները որոշ հույսեր են ներշնչում այս իմաստով, հետևաբար վերանորոգ հավատով ու հույսով պետք է լծվենք վերականգման աշխատանքներին: Վերականգնում ասելիս ես չեմ հասկանում սոսկ քանդվածը վերակառուցել կամ վնասվածը վերաշինել. վերականգնում նշանակում է էապես արժևորել մեր ներկա կյանքը` իր դրական և բացասական կողմերով, վերակազմակերպել մեր հավաքական կյանքը և մեր համայնքային կառոյցները: Վերականգնումը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ: Այլ խոսքով` տնտեսական կյանքի վերականգնում, կարիքավոր ընտանիքներին օգնություն, քանդված տների վերակառուցում և կառույցների աշխուժացում: Այս ամենը պետք է քննարկվի, ծրագրվի և կյանքի կոչվի մեկ ամբողջության մեջ` զուգահեռ կերպով և առաջնահերթության կարգով: Վերականգնումը պետք է կատարվի հանգրվանային կերպով: Առաջին հերթին, պետք է կատարվի վնասների և կարիքների ցանկագրում, ապա դրանց արժևորումը և առաջնահերթության աստիճանի ճշտումը: Առաջադրված ծրագրերի իրականացումը պետք է միշտ ատարվի հանգրվանային կերպով և նախապատվության կարգով: Անհրաժեշտ է, որպեսզի վերականգնման նախապատրաստական աշխատանքները կատարվեն մասնագիտական, այլ ոչ թե հապճեպ մոտեցմամբ: Այս հույժ կարևոր աշխատանքին հարկ է լծել տնտեսական, շինարարական, վարչակազմակերպական մասնագիտություն ու փորձառություն ունեցող անձանց»,- ասել է Արամ Ա-ն:

Վեհափառ Հայրապետը շեշտել է այս աշխատանքի ընթացքում թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը: «Մենք գիտենք, որ աշխատանքները պետք է կատարվեն մի երկրում, որտեղ պայմանները տարբեր են: Նաև գիտենք, որ Արևմուտքի մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Սիրիային հատկացվող օժանդակությունների գծով: Սակայն, այս ամենը նկատելով հանդերձ՝ անհրաժեշտ է շատ արագ գործի լծվել` հիմնվելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Նման գործելակերպը վստահություն կներշնչի մեր ժողովրդին»,- ասել է Արամ Ա-ն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև առաջարկել է ժամանակացույց սահմանել` միշտ նկատի ունենալով քաղաքական պայմանները, ինչպես նաև նյութական կարողությունները: Մասնավորապես, նա առաջարկել է մինչև 2017թ. հուլիսի ավարտ կազմել թղթածրարները, օգոստոսի առաջին կեսին ծրագրերը ներկայացնել համագումարին, որին ցանկալի կլինի ապահովել Հայաստանի, թեմերի, գաղութների կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների ներկայությունը: Նա հավելել է, որ կարելի է ակնկալել, որ այդ համագումարի ընթացքում ներկայացված ծրագրերը կընդունվեն, իսկ 2017թ.  հոկտեմբերին կկարողանան սկսել դրանք:

Վեհափառ Հայրապետը սիրիահայության վերականգման 4 ուղղություն է առաջարկել`փոքր և միջին բիզնեսին աջակցություն և փոխառությունների ծրագրերի մշակում, ազգային կառույցների վերակազմակերպման ու վերաշխուժացման աջակցություն, վնասված շենքերի վերանորոգում, կարիքավոր ընտանիքներին օժանդակություն:

Նորին Սրբությունը նաև շեշտել է ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողության կարևորությունը: Այս ուղղությամբ նա անհրաժեշտ է համարել ստեղծել կենտրոնական հանձնախումբ` երեք համայնքների հոգևոր պետերի, կուսակցությունների և բարեգործական կազմակերպություններից ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև նշանակել շինարարական, տնտեսական և այլ անհրաժեշտ հանձնախմբեր, որոնք պետք է գործեն կենտրոնական հանձնախմբի հսկողության ներքո:

Աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու և ծրագրերը ներկայացրած կողմերի միջև հետևողական կապ հաստատելու  համար Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարել Հալեպում գրասենյակի ձևավորումը, որի աշխատանքի բնույթն ու ուղիները պետք է որոշվեն կենտրոնական հանձնախմբի կողմից: 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns