Նյու Յորքում անցկացվել Է Met Gala հագուստի ինստիտուտի պարահանդեսը
SOCIETY Նյու Յորքում անցկացվել Է Met Gala հագուստի ինստիտուտի ավանդական պարահանդեսը: Ինչպես հայտնել Է CBS-ն, երեկոյի գլխավոր թեման դարձել Է ճապոնացի մոդելագործ եւ Comme des Garջons մակնիշի հիմնադիր Ռեյ Կավակուբոյի ստեղծագործությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պարահանդեսին ժամանել են դերասաններ, երգիչներ եւ մշակույթի գործիչներ: Օրինակ, Քեթի Փերին կարմիր ուղեգորգի վրա կանգնել Է Maison Margiela-ի կարմիր համակազմով՝ շղարշի վրա «վկա» մակագրությամբ: Ռիհաննան եկել Էր Comme des Garջons-ի՝ արտասովոր ձեւվածքի զգեստով, իսկ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ընտրել Էր Vivienne Westwood-ի ճերմակ զգեստը:
Met Gala հագուստի ինստիտուտի պարահանդեսը 1971 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում Է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Միջոցառման բոլոր հյուրերը, ընտրելով իրենց զգեստապահարանը, պետք Է հետեւեն առաջադրված թեմային:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



