Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Առաջին անգամ Երևանում հանդիպեցին հայ և թուրք ներդրողները

SOCIETY

 Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ, Երևանում առաջին անգամ անցկացրեցին Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն էր խթանել Հայաստանում և Թուրքիայում հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձևաչափերն ու միջազգային լավագույն փորձը:

Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նախաձեռնության հեղինակներ ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ  Ջանսու Սարաջը և «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրական ներկայացուցիչ Ռաֆայել Սամբուն:

 Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով` նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանում ստարտափների և էկոհամակարգի ներդրումները զարգացնող «հրեշտակ-ներդրողների» ցանցի ստեղծմանը:

«Հրեշտակ-ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ըստ ուսումնասիրությունների` վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի և համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,- ասաց Սեդա Մուրադյանը` հավելելով, որ հրեշտակ-ներդրողները չեն հանրա յնացնում իրենց գործունեությունը, և նույնիսկ պաշտոնական մակարդակում նրանց հետ կապ հաստատելը շատ բարդ է: Նա նաև հավելեց, որ իրենք միջոցառման միջոցով հարթակ են ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել այստեղ ստարտափների կայացմանը: Ըստ ՀԼԱ նախագահի` նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և իրենց նպատակն է ներդնել այդ կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև խթանել երկու երկրների հրեշտակների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»:

Թուրքիայի տնտեսական-քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաջի խոսքով` իրենց մոտ Հայաստանի և Թուրքիայի միջև ներդրողների լայն շփումների մշակման, միասնական ներդրումների ցանցի ստեղծման և ֆինանսավորելու համար գաղափարները ծագել են երեք տարիների ընթացքում տարբեր երկրների ձեռներեցների փոխայցելությունների արդյունքում:

«Թուրքիա-Հայաստան-ԱՄՆ-Գերմանիա ներդրողների օր» խորագրով այս առաջին նախաձեռնությունը կդնի միասնական հրեշտակ-ներդրողների ցանցի ստեղծման և ձեռներեցների աջակցության հիմքը»,-ասաց  Սարաջը: 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Շարպանտիեն իր ելույթում նշեց, որ հայ-թուրքական համագործակցության այս ձևաչափը հնարավորություն կտա բարեկամական հարաբերություններ հաստատել երկու երկրների գործարարների միջև: Դեսպանի խոսքով` սա եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծումը, կապեր ստեղծել Թուրքիայի և Հայաստանի ներդրողների և ձեռնարկատերերի միջև:

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը Ֆրանսիայի համար կարևոր է: Հայ-թուրքական հարաբերությունների առաջնահերթություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչն էլ կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների կարգավորման»,- նշեց դեսպանը Ժան Շարպանտիեն:

Բացման արարողության պատվավոր հյուրերն էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը: 

Միջոցառման հյուրերի թվում էին Գերմանիայի եւ Թուրքիայի ճանաչված ու հեղինակավոր ներդրումային ընկերությունների, ՏՀՏ եւ բիզնես ոլորտների, ինչպես նաեւ «Էնջել լաբս»-ի  ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ-ներդրող դառնալու հիմունքներին, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող իրավական բարենպաստ պայմաններին:

Միջոցառման նախաձեռնությունն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

«Հրեշտակ-ներդրողը» սովորաբար հարուստ անհատ էով ներդնում է իր ֆինանսական միջոցները սկսնակ (start-up) կազմակերպություններում՝ կազմակերպության սեփական կապիտալում մասնաբաժին ունենալու դիմաց: 

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱՀայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն էստեղծվել է 2011 թ.-ի մարտին:
Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու  իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանընորա րար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսությանխաղաղության ու փոխըմբռնման գործընթացներին նպաստելունինչպես նաև ժողովրդավարական մթնոլորտի և քաղաքացիական հասարակության զարգացմանը
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎանկողմնակալշահույթչհետապնդող կազմակերպություն էորը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականինորպեսանկախ գիտահետազոտական ինստիտուտև հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամենախոշորհաստատությունըորտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներՏԵՊԱՎ< /i>-ի առաքելությունն էմշակել Թուրքիայի և տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարարքաղաքականության ռազմավարություններՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրիամրապնդումըԹուրքիայում և տարածաշրջանում զարգացման բարելավումըինչպես ն աև աջակցությունը միջազգայինտնտեսական ինտեգրմանը:

«Էնջել լաբս»-ն իր գործունեության առաջին իսկ ծրագրից սկսած պատրաստել է գալիք սերնդի հազարավոր հրեշտակ ներդրողներիվենչուրային կապիտալներ և սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերներ (VCs & LPs) և ընդլայնվել է ավելի քան 40 երկրումԱմեն ամիս հրեշտակ-ներդրողների լաբորատորիան ոլորտին ուղղված զանազան ծրագրեր է իրականացնում ավելի շատերկրներումքան աշխարհում գոյություն ունեցող որևէ այլ աքսելերատորԲոլոր ծրագրերն իրականացվում են այնպիսիմիջազգային կենտրոններումորոնցում ծրագրային փաթեթներն ապահովված կլինեն ռեսուրսներովլավագույն մենթորներովհամաներդրողներով , ռազմավարական գործընկերներով և պոտենցիալ ներդրումներով:

Սիլիկոնային հովիտը տարածք էորը գտնվում է Սան Ֆրանցիսկո ծովախորշի հարավային մասում՝ Կալիֆոռնիա նահանգում ևհայտնի է նաև Հյուսիսային Կալիֆոռնիա անվամբ։ Այստեղ են գտնվում աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիականձեռնարկություններըինչպես նաև հազարավոր նորաստեղծ ընկերություններ։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League