Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Առաջ ո՞վ կմտածեր, որ ժամանակ կգա, երբ ընտանեկան միջոցառումներին կհնչի եվրոպական երաժշտություն. Սրբուհի Սարգսյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հանրությանը գրավել է իր յուրօրինակ ձայնով ու հզոր էներգիայով:

-Սրբուհի, գիտեմ, որ անդադար աշխատում եք, որոնց մասին միշտ չէ, որ հանդիսատեսը նախապես տեղյակ է լինում: Ուզում եմ, նախեւառաջ, տեղեկանալ այս շրջանի Ձեր գործունեությունից:

- Այո, փորձում եմ կանգ չառնել ու անդադար աշխատել: Այս պահին ծրագրում եմ ընթացիկ տարվա ընթացքում գոնե երկու տեսահոլովակ ներկայացնել: Թեեւ գիտեմ, որ դա հեշտ չի լինի, քանի որ տեսահոլովակ ունենալը մեծ թիմային աշխատանք ու ֆինանսներ են պահանջում, բայց միեւնույն է, ես միտված եմ դրան: Հիմա նախապատրաստական փուլում ենք, խմբիս հետ միասին աշխատում ենք երգերի վրա, դրանց ստեղծման համար կրկին համագործակցում ենք Լազարոյի եւ Արամ Աբգարյանի հետ: Միշտ լավ աշխատանքն ապահոված է լինում, եթե դրա վրա թիմ է աշխատում:

-Սրբուհի, Ձեր վերջին՝ «Եթե կարող ես» տեսահոլովակը հիթ դարձավ: Սա հազվադեպ երեւույթ է, որովհետեւ միշտ չէ, որ արտիստների բախտը բերում է, ու իրենց ներկայացրած երգը դառնում է տարվա հիթ:  Հիմա ինչի՞ վրա եք շեշտը դնում, որպեսզի գրանցած հաջողությունը կրկինվի:

-    Իհարկե, հիմա պարտավորությունս կրկնապատկված է, որպեսզի ինձ սիրող հանդիսատեսի սպասելիքները արդարացնեմ: Մի գաղտնիք բացեմ՝ իմ զգայարաններս շատ ուժեղ են, եթե ես երգը լսում եմ, իսկզբանե զգում եմ՝ այն հիթ է դառնալու, թե ՝ ոչ: Այդպես եղավ հենց «Եթե կարող ես» երգի ժամանակ, միայն թե հետաքրքրականն այն էր, որ այդ երգս ներկայացնելուց երկու ամիս անց այն հիթ դարձավ: Այդ ընթացքում ներքուստ հակասական զգացողություններ ունեի, մի տեսակ չէի սպասում, բայց հետո հասկացա, որ ես չէի սխալվում, ու թեկուզ մարդկանց ժամանակ էր պետք այն ընկալելու համար, բայց միեւնույն է, այն սիրվեց ու հիթ դարձավ: Ավելի ուշ՝ բացօթյա համերգների ժամանակ, հանդիսատեսն ինձ հետ հավասար երգում էր ողջ երգը, իսկ դրանից առավել գնահատական երգչին պետք չէ: Հիմա, երգեր ընտրելիս, կրկին կենտրոնանում եմ ու լսում սրտիս: Իհարկե, գաղտնիքներ չեմ բացի ու չեմ ասի, թե նոր երգերս ի՞նչ ոճում կլինեն, բայց վստահեցնում եմ՝ հետաքրքիր աշխատանքներ են սպասվում:

-Ձեր բենդը հաճախ է ակումբային համերգներով հանդես գալիս, ավելի մեծամասշտաբ համերգով ներկայանալու ծրագրեր չկա՞ն:

-   Իհարկե, կլինեն նաեւ համերգներ, որովհետեւ կենդանի համերգից հետաքրքիր բան, ըստ իս, չկա: «Allusion band»-ը միշտ պատրաստ է հաճելի զգացողություններ տալ հանդիսատեսին, միայն թե այժմ մենք ավելի շատ կենտրոնացել ենք հեղինակային ստեղծագործությունների վրա: Ուզում ենք, քավերներից զատ, ներկայանալ մեր երգերով ու դրանցով առավել մեծ ճանաչում ունենանք: Ամիսներ անց հավանաբար կկայանա արդեն մեր հեղինակային գործերով համերգը: Հիմա ծրագրում ենք նաեւ մեր ձայնասկավառակի ծավալները մեծացնել, քանի որ դրանց մեծ մասը արտերկիր հանվեց, իսկ այստեղ եւս պահանջարկը, ի ուրախություն մեզ, կա:

-Սրբուհի, հատկապես երիտասարդների երաժշտական ճաշակը կարծես թե զարգացում է ապրում: Եթե մի քանի տարի առաջ կոմերցիոն երաժշտությունը գերիշխող մասն էր կազմում, ապա այսօր երիտասարդների մի մեծ հատված դրանք չի լսում, փոխարենը ընտրում է որակյալ երաժշտություն: Ըստ Ձեզ, ինչո՞ւմ է կայանում այս զարգացումը:

-    Շատ ուրախ եմ, որ դա այդպես է, իսկ այդ հարցում, մի քանի գործոն է աշխատում: Նախ համացանցի առկայությունը, որը օր օրի մեզ ավելի մեծ հանարվորություններ է ընձեռում, թույլ տալիս ծանոթանալ ու լսել մեգաաստղերին եւ այլն, այս հարցում մեծ նշանակություն ունի նաեւ ակումբային կյանքը, որը կրկին գնալով մեծ տարածում է ապրում ու իր հերթին երիտասարդներին լավ երաժշտություն է առաջակում: Հույս ունեմ, որ մադկանց երաժշտական ճաշակն էլ ավելի է դեռ բարձրանալու: Ի վերջո, տարիներ առաջ, երբ կորպորտաիվ միջոցառումներին միայն 6/8 կամ կոմերցիոն երաժշտություն էր հնչում,  ո՞վ կմտածեր, որ ժամանակ կգա եւ այդ նույն ընատնեկան միջոցառումների ժամանակ կհնչի եվրոպական երաժշտություն ու մարդիկ կպարեն դրանց ներքո: Վստահ եմ՝ զարգացում դեռ ավելի է լինելու, միայն ժամանակ է պետք:

Շարունակությունը՝ այստեղ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League