Հայաստանի ռուսական ռազմակայանի սպաները արիության դասեր են անցկացրել Հաղթանակի օրվա առթիվ
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանի սպաները ՀՀ-ում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցների աշակերտների հետ արիության դասեր են անցկացրել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարության նախաշեմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զինծառայողների երեխաների հետ պարապմունքները տեղի են ունեցել Գյումրիի կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանի «Ռազմական փառքի» հուշահամալիրում եւ զորամաս « պատմության թանգարանում:
Դպրոցականների համար պատմության դասին ելույթ են ունեցել պատերազմի վետերանները, ռուսական ռազմակայանի սպաները եւ մանկավարժները, որոնք պատմել են 1941-1945 թվականներին ֆաշիզմի դեմ պատերազմում Մեծ հաղթանակ տարած խորհրդային զինվորների սխրանքների մասին: Թանգարանի գրադարանում աշակերտները զրուցել են վետերանների հետ, դիտել վավերագրական ֆիլմեր՝ տեղեկանալով պատերազմի սկսվելու եւ գերմանական զորքերի կողմից Եվրոպայի երկրների եւ ԽՍՀՄ-ի տարածաշրջանների օկուպացման մասին: Սպաները պատմել են Մոսկվայի պաշտպանության եւ Կուրսկի եւ Ստալինգրադի մոտ տեղÕ « ունեցած ճակատամարտերի մասին, ցուցադրել են զինվորական պարգեւները եւ մթերաբաժնի այն նորմաները, որոնք տրվում Էին Լենինգրադի շրջափակման ժամանակ:
Մինչեւ մայիսի 9-ը Գյումրիում եւ Երեւանում ՌԴ ՊՆ-ի դպրոցներում բացվելու են ստեղծագործական արհեստանոցներ, որտեղ անցկացվում են հաղթանակի տոնակատարությանը նվիրված ինքնատիպ բացիկների եւ պատի թերթերի պատրաստման մրցույթ: Բացիկները հանդիսավոր պայմաններում վետերաններին կհանձնվեն Հաղթանակի օրը: Լավագույն դպրոցականները, որոնք մրցանակային տեղեր կզբաղեցնեն Հայրենական մեծ պատերազմի ու նրա հերոսների մասին շարադրությունների մրցույթում, կմասնակցեն Երեւանում անցկացվելիք հանդիսավոր միջոցառումներին եւ «Անմահ գունդ» համառուսաստանյան ակ ցիային:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



