Թեստ. նրանցից ու՞մ կտանես մեքենայով
LIFEԱյսպիսի իրավիճակ պատկերացրեք. Ցուրտ գիշեր է: Դուք ավտոմեքենայով գնում եք, և հանկարծ երեք մարդ եք տեսնում՝
1.Ծեր տատիկ, որը համարյա մահվան շեմին է
2.Հին ընկեր, ով Ձեր կյանքն է փրկել
2.Ձեր երազանքների տղամարդը / կինը
Նրանցից ում Ձեր հետ կվերցնեք, եթե մեքենան երկտեղանի է: Լավ մտածեք մինչև կարդալ շրաունակելը:

Պատասխան
Այս բարոյական ու էթիկական երկընտրանքը առաջարկվում էր որպես թեսթ՝ կազմակերպություններից մեկում աշխատանքի ընդունվելու համար: Դուք կարող եք իրեն վատ զգացող տատիկին տանել, քանի որ առաջին հերթին պետք է մարդու կյանքը փրկել: Իսկ մի՞գուցե հին ընկերոջը տանեք, քանի որ նա մի անգամ փրկել է Ձեր կյանքը, և դա հիանալի հնարավորություն կլինի նրան շնորհակալություն հայտնելու: Չնայած, էլ հնարավորություն կունենա՞ք Ձեր երկրորդ կեսին հանդիպելու:
200 թեկնածուներից միայն մեկի մոտ հարցեր չառաջացան, և նա ընդունվեց աշխատանքի: Նրա պատասխանը հետևյալն էր. «Մեքենայի բանալիները հին ընկերոջս կտայի, և կխնդրեյի նրան ծեր կնոջը հիվանդանոց հասցնել, իսկ ինքս կմնայի երազանքներիս կնոջ հետ»:
Երբեմն, ոչ ստանդարտ մտածողությունը և ստեղծագործական մոտեցումը գործի հանդեպ հնարավորություն են տալիս նույնիսկ ամենադժվար իրավիճակից դուրս գալ:
Նյութի աղբյուրը` HayPage.am



