Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Իրաքի եզդիների ընտանիքները փորձում են ինտեգրվել Հայաստանում

INTERNATIONAL NEWS

Իրաքի եզդիների ընտանիքները, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները Իրաքի հյուսիսում ԻՊ-ի հարձակումների պատճառով, ապաստան են գտել Հայաստանի համայնքներում, սակայն ինտեգրման հարցում դժվարություններ ունեն։ Այս մասին ասվում է Reuters–ի հոդվածում, որը վերնագրված է «Երկար ճանապարհից հետո դեպի Հայաստան, Իրաքի եզդիների ընտանիքները փորձում են հարմարվել»։

2014-ի օգոստոսին ԻՊ զինյալները սկսել են հարձակվել հյուսիսային Իրաքի Սինջարի եզդիների կրոնական համայնքների կենտրոնի վրա, որտեղ մոտ 400 հազար եզդի էր բնակվում։

ԻՊ զինյալները սիստեմատիկ սպանում, գերեվարում ու ստրկացնում էին հազարավոր եզդիների, որոնց համարում են «անհավատ»։

Մոտ 50 եզդիական ընտանիք կարողացել է փախչել Հայաստան, որտեղ մոտ 35 հազար եզդի է բնակվում։ Սակայն հայաստանաբնակ եզդիները կարծում են, որ Սինջարից եկած իրենց էթնիկ ազգակիցներն իրաքյան մեծամասնության իսլամական ավանդույթների ազդեցության տակ են գտնվում։ Նրանք նշում են, որ նորեկների կենսակերպը շատ է տարբերվում, քանի որ հիմա նրանք բոլորը մուսուլմաններ են։ Հայաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ նորեկները անկայունություն կբերեն իրենց տներ։

Արան ու նրա կինը անցած տարվա վերջին են տեղափոխվել Ակնալիճ գյուղ։ Նրանք նշում են , որ հույս ունեին այստեղ խաղաղություն ու հանգստություն գտնել, սակայն դժվարությունների են բախվել, քանի որ «տեղացիները կարծում են, որ մենք այլեւս իսկական եզդիներ չենք»։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրտը նշում է, որ ԻՊ-ից եզդիների հողերի ազատագրումից հետո, իրաքցի եզդիներից շատերը վերադարձել են իրենց հայրենիք։ Նրանց որոշումը պատճառաբանված էր մասամբ այն դժվարություններով,որոնց նրանք բախվում են Հայաստանում ինտեգրվելիս։ «Մի կողմից նրանց շատ լավ են ընդունել այս փոքր գյուղում, մյուս կողմից էլ կա որոշ թյուրըմբռնում նրանց աղոթքների հետ կապված։ Սինջարում ու հայկական գյուղերում եզդիների կենսակերպը ուժեղ տարբերվում է»,- ասում է Բիրվիտը։

Հոդվածում ասվում է, որ Հայաստանի կառավարությունը 100 հազար դոլար է հատկացրել ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ Սինջարից եզդիների տեղափոխությանն աջակցելու համար։ Նաեւ կառավարությունը սկսել է Իրաքի տարածքից դուրս եզդիական ամենամեծ տաճարի կառուցումը, որպես հարգանքի տուրք եզդիների համայնքին։

«Եզդիները սպառնալիքի տակ են գտնվում։ Ցեղասպանությունը դարձել է մեր պատմության մի մասը, այնպես որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր ինքնությունը։ Տաճարը գոյատեւելու մեր ունակության խորհրդանիշն է»,- ասում է եզդիական համայնքի ներկայացուցիչ Շեյխ Ալեխանը։

Բիրվիրտի խոսքով, տաճարի շինարարության նման նախաձեռնությունները կօգնեն եզդիներին գոյատեւել, իսկ եզդիական համայնքի նոր անդամները կշարունակեն դավանել իրենց հավատը ու իրենց ավանդը կներդնեն տեղական համայնքի զարգացման մեջ՝ նոր տան որոնումներ սկսելու փոխարեն։

USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank