Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ են հուշում աստղերը ձեր առողջական վիճակի մասին. շաբաթվա աստղագուշակը (01.05.2017-07.05.2017)

LIFE

Med.tert.am-ը գրում է.

Խոյ (21.03-20.04)

Այս շաբաթ Խոյերը պետք է շատ ուշադիր լինեն իրենց աղիների հանդեպ և ճիշտ սնվեն, այլապես չեն խուսափի աղեստամոքսային համակարգի խնդիրներից: Աստղերը խորհուրդ են տալիս ճաշին ու ընթրիքին ավելի շատ մանրաթելերով հարուստ սնունդ օգտագործել և խուսափել սոուսներից ու համեմունքներից: Բացի այդ, ցանկալի է խուսափել սրճարաններից ու ռեստորաններից և սնվել միայն տանը:

Ցուլ (21.04-22.05)

Այս շաբաթ Ցլերի մոտ կարող են նկատվել գլխացավեր, անքնություն, արյան ճնշման բարձրացումներ և նույնիսկ ուշագնացություններ: Այս ամենը պայմանավորված կլինի հոգնածությամբ, ուստի հարկավոր է հետևել օրգանիզմի տված ազդանշաններին, ավելի շատ հանգստանալ, քիչ ծանրաբեռնվել ու կարգավորել քունը:

Երկվորյակներ (23.05-22.06)

Երկվորյակներին խորհուրդ է տրվում շատ ուշադիր լինել սնունդ ընտրելիս, քանի որ այս շաբաթ բարձր է մարսողական համակարգի խնդիրների կամ թունավորումների վտանգը: Հարկ է հիշել, որ սննդամթերքը պետք է լինի հնարավորինս թարմ, իսկ համեմունքներից անհրաժեշտ է խուսափել: Բացի այդ, մրգերն ու բանջարեղենը պետք է շատ ուշադիր լվանալ, իսկ սննունդը ցանկալի է պատրաստել տանը:

Խեցգետին (23.06-23.07)

Շատ հարմար շաբաթ է արտաքին տեսքով զբաղվելու համար: Եթե մաշկի վիճակը, վարսերի որակն ու կազմվածքը բարելավելուն ուղղված պրոցեդուրաները ցանկալի արդյունք չեն տալիս, ապա հարկավոր է դիմել կոսմետիկ միջոցների և ճիշտ ընտրված հագուստի օգնությանը: Արեք ամեն բան՝ ինքներդ ձեզ դուր գալու համար, քանի որ ներկայում դա շատ կարևոր է:

Առյուծ (24.07-24.08)

Առյուծներին խորհուրդ է տրվում հոգատար գտնվել իրենց աչքերի հանդեպ: Չորությունը, կարմրությունը, այտուցվածությունը, արցունքահոսությունը կամ փայլի կորուստը խոսում են աչքերի գերհոգնածության մասին: Աշխատեք քիչ ժամանակ անցկացնել համակարգչի կամ հեռուստացույցի առջև, իսկ գրքերն ընթերցել միայն լավ լուսավորության ներքո: Շատ օգտակար կլինեն նաև աչքերի դիմակները (թեյով, երիցուկի թուրմով կամ վարունգի հյութով):

Կույս (25.08-23.09)

Այս շաբաթ Կույսերի ինքնազգացողությունը բավական լավ կլինի: Կարևորն այն է, որ այն շատ կայուն կլինի, ինչը հատկապես լավ է նրանց համար, ովքեր առողջ են ու էներգիայով լի: Հնարավոր է լինեն վնասվածքներ, սակայն անվտանգության կանոններին հետևելու դեպքում ոչ մի լուրջ բան չի լինի: Հիվանդների համար շաբաթը կարող է մի փոքր անհաջող լինել, քանի որ նրանց ինքնազգացողությունը նույնպես կայուն կլինի, սակայն աստղերը խորհուրդ են տալիս չհուսահատվել և շարունակել հետևել բժշկի ցուցումներին: 

Կշեռք (24.09-23.10)

Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի համբերատար լինել և չակնկալել վայրկենական արդյունքներ: Դրական արդյունքների համար անհրաժեշտ է հետևել բժշկի բոլոր խորհուրդներին և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Կարիճ (24.10-22.11)

Կարիճները ներկայում շատ առույգ են ու էներգիայով լի, իսկ աննշան առողջական խնդիրները նրանց համար վտանգավոր չեն, քանի որ նրանց իմունային համակարգը կպաշտպանի ցանկացած լուրջ խնդրից: Աստղերը չեն բացառում մանր վնասվածքները, սակայն լուրջ խնդիրներ չեն լինի: Ցանկալի է օրվա ընթացքում ակտիվ լինել, իսկ երեկոները հանգստանալ ու վերականգնել ուժերը:

Աղեղնավոր (23.11-22.12)

Այս շաբաթ Աղեղնավորներին խորհուրդ է տրվում հետևել իրենց սննդակարգին: Հարկավոր է որոշ ժամանակ սնվել մրգերով ու բանջարեղենով և բացառել սննդամթերքի մյուս տեսակները: Ըմպելիքներից լավագույն տարբերակը կլինի ջուրը, սակայն կարելի է նաև սուրճ խմել (բացառել լուծվող սուրճը): Շատ օգտակար կլինի նաև մեկ օր քաղցած մնալը: Նման սննդակարգը կօգնի մաքրել օրգանիզմը, էներգիա կհաղորդի և դրական կանդրադառնա արտաքինի վրա:

Այծեղջյուր (23.12-20.01)

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում այս շաբաթը նվիրել ախտորոշմանը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում օրգանիզմի հետ: Սա կօգնի ստանալ առողջական վիճակի ընդհանուր պատկերը: Բացի այդ, հիանալի շաբաթ է նաև առողջության բարելավմանն ուղղված պրոցեդուրաների կուրս սկսելու համար:

Ջրհոս (21.01-19.02)

Ներկայում Ջրհոսների առողջական վիճակն ու ինքնազգացողությունը կախված են միայն իրենցից, ուստի հարկավոր է վարել առողջ ապրելակերպ, զբաղվել հիվանդությունների կանխարգելմամբ և խուսափել խոլեստերինով ու ճարպերով հարուստ սննդից, ծխախոտից ու քնի խանգարումներից:

Ձկներ (20.02-20.03)

Շաբաթը կարող է բավական լարված լինել, սակայն աշխատեք զսպել հույզերը: Լիցքաթափվելու և հույզերն արտահայտելու հիանալի միջոց կարող է լինել սպորտը, սակայն այս դեպքում նույնպես պետք չէ չարաշահել: Ցանկության ու հնարավորության դեպքում կարելի է փորձել նաև արտ-թերապիա:

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive