Տեսանյութ՝ երևանյան շղթայական ավտովթարից. բախվել են քննչական կոմիտեի Toyota-ն, Infiniti-ն և Opel-ը
VIDEOShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Թբիլիսկյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 47-ամյա Ալիկ Մաթոսյանի վարած Toyota մակնիշի 015 QC 01 համարանիշի, Երևան քաղաքի Կողբացի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Գրիգորյանի վարած Infiniti մակնիշի 50 ZQ 050 համարանիշի և Գավառ քաղաքի Աղեկյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարդան Ասոյանի վարած Opel մակնիշի 35 CZ 730 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ, 10-ամյա Էրիկ Ավագյանը, ով սովորում է Գավառի թիվ 7 դպրոցի 3-րդ դասարանում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Infiniti-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցի փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Խաչատրյանը , ով աշխատում է ավտոտեխսպասարկման կետում՝ որպես մեխանիկ, մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում




















































