Երևանի կենդանաբանական այգին տարեշրջանի բացման օրը կաշխատի տոնական ժամանակացույցով
SOCIETY Մայիսի 1-ը Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման օրն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Կենդանաբանական այգուց, այն մայիսի 1-ին աշխատում է տոնական ժամանակացույցով՝ 9-ից 21:00-ն։ Տոմսարկղը կփակվի երեկոյան 20:00-ին: Մուտքը՝ տոմսերով։
Այգում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով այգու մի փոքրիկ մասն այցելուների համար փակ կլինի։
Իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



