Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՍԴՀԿ-ն ու «Հայազն»-ը հայտարարեցին միավորման մասին

SOCIETY

 Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունները հայտարարեցին միավորման և միասնական օրակարգ ձևավորելու մասին: Կուսակցությունները ստեղծում են միասնական քաղաքական խորհուրդ, որի նպատակն է լինելու երկու թիմերի ընդհանուր քաղաքական տեսակետների մշակումն ու արտահայտումը, ինչպես նաև մեկ միասնական թիմի ձևավորման աշխատանքների կազմակերպումը` ՍԴՀԿ-ի դրոշÕ « ներքո: Կուսակցությունները միավորման մասին հայտարարեցին մայիսի 1-ին կայացած աշխատաժողովի ընթացքում:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը վստահեցրեց, որ տարիներ հետո ՀՀ քաղաքացիներն անպայման տեսնելու են իրենց աշխատանքի պտուղները: Նա ընդգծեց, որ երկու կուսակցությունների միավորմամբ սկսվում է պայքարի և աշխատավոր քաղաքացու իրավունքների պաշտպանության լայն գործընթաց: «Այդ գործընթացը սկսվում է այսօրվանից: Մենք մի կողմ ենք դրել մեր ամբիցիաները, մեր կուսակցական հպարտությունը և պատրաստ ենք հանուն մեկ գաղափարի ու նպատակի միավորվել մեկ դրոշի ներքո և քայլել առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մկրտչյանը:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն արձանագրում է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում աննախադեպ քաղաքական գործընթաց, երբ երկու քաղաքական կուսակցությունները միանում են ոչ թե նախընտրական շրջանում, ոչ թե առաջիկա որևէ ընտրության մասնակցելու ու հետագայում տուն գնալու նպատակով, այլ միավորվել են նախ և առաջ ձևավորելով քաղաքական և գաղափարական օրակարգ: «Եթե պատմական էքսկուրս անցկացնենք, կտեսնենք, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր միավորումներն ու կոալիցիաներն առա ջին անհաջողության դեպքում անմիջապես փլվում են: Դրա պատճառն այն է, որ այդ մարդիկ չունեն նույն գաղափարները: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ թե՛ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, թե՛ «Հայազն» կուսակցությունը, թե՛ այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք հետագայում միանալու են մեզ, ունեն մեկ գաղափարական հենք, մեկ ընդհանրական մոտեցում և մեկ քաղաքական օրակարգ: Եվ հենց այդ օրակարգն է, որ մեզ բոլորիս առաջ է տանելու»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքով` երկու կուսակցությունների միավորումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ երկրի ապագան միայն ու միայն առանձնահատուկ գաղափարախոսություն ունեցող քաղաքական կուսակցություններն են: Մենք միանում ենք, որովհետև մենք կիսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման ձևերը, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ են ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք սպասարկում են խոշոր կապիտալի շահերը, ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք մուրացիկի հայացքով տարբեր օտարերկրյա դեսպանատ ներում ինչ-որ գումարներ են մուրում սեփական գոյությունը պաշտպանելու համար, ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք դառնում են օլիգարխների գործիք, այլ կազմակերպություններ, որոնց միացնողը Հայաստանն է ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- ընդգծեց Նարեկ Գալստյանը:

ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետը հայտնեց, որ որպես առաջին քայլ երկու կուսակցությունները ձևավորում են միասնական քաղաքական խորհուրդ, որը  մշակելու է մեկ միասնական օրակարգ, գործուն մեխանիզմներ ՀՀ-ում աշխատավոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Նա նաև տեղեկացրեց, որ ձևավորվելիք միասնական քաղաքական խորհուրդը կգլխավորի «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը: Առաջիկայում կկայանա խորհրդի առաջին նիստը, որից հետո կտարածվի հայտարարություն առաջիկա անելիքների մասին: «Մենք չենք գնալու լալահառչ կոչերի, պոպուլիստական հայտարարություններով հանդես գալու ճանապարհով: Մենք գնալու ենք աշխատելու և ներկայացնելու մեր ծրագրերն ու նպատակները: Իսկ այս ամենի հեռակա նպատակը մեր կուսակցությունների միավորումն է: «Հնչակյան» կուսակցության դրոշի ներքո մենք շարունակելու ենք մեր գաղափարական և օրակարգային պայքարը: Սա մեր առջև դրված ամենակարևոր խնդիրն է: Սա ոչ միայն խնդիր է, այլ ձև է, ծրագիր է ու նպատակ` հասնելու հիմնական խնդրին: Իսկ հիմնական խնդիրն առողջ, ամուր, սոցիալապես պաշտպանված, գիտակից և կրթված քաղաքացիներով Հայաստանի Հանրապետությւնն ունենալն է»,- եզրափակեց Նարեկ Գալստյանը:

Աշխատաժողովի ընթացքում կուսակցություններն ընդունեցին Հայաստանում աշխատավոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ մանիֆեստ: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League