Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ. փոքր բիզնեսը կազատվի որոշ գործառույթներից

SOCIETY

 Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ, որոնք փոքր բիզնեսը կազատեն որոշ գործառույթներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  աշխատանքի  և զբաղվածության հարցերով  գլխավոր  խորհրդական Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նախատեսվում են ի շարք քայլեր, որոնց արդյունքում փոքր բիզնեսը «շունչ կքաշի»:

«Օրինակ՝ բազմաթիվ դիմումներ կային փոքր ձեռնարկություններից, որոնք բարձրաձայնում էին, որ իրենց համար բավական բարդ է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դրույթների ամբողջական կիրառումը: Ավելին, շատ դեպքերում, այդ կարգավորումներն իրենց  համար ավելորդ են: Ասենք, մեկ կամ երկու աշխատող ունեցող մի ընկերություն պարտավոր է ունենալ ներքին կարգապահական կանոններ, ընդունի ներքին իրավական ակտեր: Եվ որպեսզի այդ ամենը, փաստաթղթային մասը, վարչարարությունը կարողանան ապահովել, ստիպված են լինում վարձել հաշվապահներ, իրավաբաններ: Այս պարագայ ում իրենք լրացուցիչ ծախսեր են անում իրենց առավել սուղ միջոցներից»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին երկրներում փոքր ձեռնարկությունների համար Աշխատանքային օրենսգրքում ճկուն մոտեցումներ են սահմանված:

Մյուս կարևոր հարցը վերաբերում է հավելումներին, հավելավճարներին, որոնք նախատեսված են գիշերային, արտաժամյա, տոնական օրերի աշխատանքի համար:

«Օրենքով սահմանված է արտաժամյա աշխատանքի համար 50 տոկոս հավելում, տոնական օրերին աշխատելու դեպքում աշխատողը կրկնակի պետք է վարձատրվի: Այսպիսի սահմանափակումները շատ հաճախ գերփոքր ընկերությունների համար խոչընդոտ են հանդիսանում, որովհետև այդ ընկերությունները շատ ավելի մեծ ռիսկի և մրցակցության պայմաններում են աշխատում: Այդպիսի ընկերություններն առնվազն 5-6 անգամ ավելի արագ փակվում ու նորերն են ստեղծվում: 2-3 հոգով աշխատող փոքր ձեռնարկությունը փորձում է «արևի տակ իր տեղն ունենալ», ինչ-որ ձևով զարգանալ, այս դեպքում օրենքով կոշ տ կարգավորում սահմանելը, որ արտաժամյա աշխատանքի համար 50 տոկոս վճարի, դժվարություններ է առաջացնում»,- ասաց Թադևոս Ավետիսյանը: Հետևաբար` ձեռնարկությունը նման դեպքում կամ լրացուցիչ ծախսեր է անում` վարձելով իրավաբանի, հաշվապահի, կամ դիմում է ստվերի` այդ ամենը փաստաթղթավորում է, բայց իրականում անում է այն, ինչպես աշխատողի հետ պայմանավորվում է: Հետևաբար` նախատեսվում է այդ վճարումները թողնել գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը:

Արդյոք ռիսկեր չի՞ պարունակում այդ վճարումները գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը թողնելը: Չէ՞ որ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ գործատուն ընդհանրապես չվճարի: Այդ հարցերին ի պատասխան՝ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում այնպես է, որ գործատուն և աշխատողն են պայմանավորվում ինչ աշխատանք արվի, որքան վճարվի:

Մեկ սպասվող փոփոխության մասին ևս: Նախատեսվում է փոքր ձեռնարկությունների համար սահմանել աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, որը կներառի նվազագույն պահանջները: Դա գործատուի համար օգտակար կլինի, արդեն պատրաստի պայմանագիր է լրացվելու, պետք չի լինի լրացուցիչ մասնագետներ վարձել, վճարումներ կատարել պայմանագրեր կազմելու համար: 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia