Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Խախտված իրավունքներ ու պետական վերահսկողության խնդիրներ. մայիսի 1-ն աշխատանքի միջազգային օրն է

SOCIETY

 Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրն է: 1886 թվականի մայիսի 1-ին աշխատավորների մասնակցությամբ բողոքի ալիք բարձրացավ ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, եղան բախումներ ոստիկանության հետ: Բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, եղան զոհեր և վիրավորներ: Ավելի ուշ՝ 1889 թվականին, Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսն ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց այիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:  Առաջին անգամ Մայիսի 1-ը նշվել է 1890 թվականին մի շարք երկրներում: Այսօր այն նշվում է աշխարհի ավելի քան 140 երկրում, այդ թվում, Հայաստանում:

Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին: Արձակուրդային վճարների չտրամադրում, աշխատանքից ոչ իրավաչափ կերպով ազատում, գործատուների կողմից աշխատողների չգրանցում, աշխատավարձի մասնակի գրանցում և այլն: Ոլորտի մասնագետները փաստում են, որ սրանք աշխատանքային իրավունքների հետ կապված այն հիմնական խախտումներն են, որոնք առկա են պրակտիկայում:

Ի՞նչ անել աշխատանքային իրավունքների խախտման դեպքում և ի՞նչ է նախատեսում օրենսդրությունը: Փաստաբանների պալատի փաստաբան, հանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ  աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, իսկ աշխատանքային իրավունքների խախտման դեպքում այն նախատեսում է հետևյալը. «Աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում, ցանկալի տարբերակն է փոխադարձ համաձայնությամբ հարթել խնդիրնե րը, իսկ եթե ոչ, ապա դատական կարգով վերացնել իրավունքի խախտումը: Այսինքն՝ համապատասխան հայցադիմումով դիմել ընդհանուր իրավասության դատարան»:

Օրենսդրությամբ բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու համար, սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր դեպքերում են քաղաքացիները դիմում այդ տարբերակին: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ շատերը խուսափում են այդ ճանապարհից՝ մտածելով, որ կարող են կորցնել աշխատանքը:

«Մեզ շատ են դիմում քաղաքացիներ, ովքեր աշխատանքային իրավունքի հետ կապված այս կամ այն խնդիրների են բախվել: Դիմում են և տեղեկատվություն ստանալու նպատակով, և իրավունքները վերականգնելու համար: Բայց նշեմ, որ հիմնականում մեզ դիմած քաղաքացիներից շատերը չեն ցանկացել, որ մենք միջամտենք, չեն ցանկացել, որ գործատուն իմանա արհմիություն իրենց գալու մասին: Բավարարվել են պարզապես տեղեկատվություն ստանալով: Միգուցե աշխատանքը կորցնելու վտանգ են տեսել»,-ասաց նա: Միքայել Փիլիպոսյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ օրենքի խախտման պատճառ է լիում գործատուի անիրազեկությունը: Այսինքն՝ ոչ բոլոր գործատուներն են բավարար չափով տեղեկացված Աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքների մասին:

Միքայել Փիլիպոսյանը նկատեց, որ կարևոր է աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացման գործում պետական կառույցի վերահսկողությունը: Աշխատանքի պետական տեսչություն որպես այդպիսին այլևս չի գործում, Միքայել Փիլիպոսյանն այդ բացը նկատելի է համարում:

«Աշխարհի շատ երկրներում նման կառույց գոյություն ունի: Այդ գործում պետական վերահսկողությունն անհրաժեշտություն է: Այսօր վերակազմավորված տեսչությունը զբաղվում է աշխատանքի անվտանգության, աշխատողների առողջության պահպանության հարցերով: Նրա գործառույթների մեջ չեն ներառված աշխատանքային իրավունքների հարցերը»,-ասաց նա: Մնում է դատական ճանապարհը:

Փաստաբան Աշոտ Նուրիջանյանն էլ ավելացրեց, որ աշխատանքային հարաբերություններում գործատուներ են ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ մասնավոր տնտեսավորողները, և կոնկրետ մեխանիզմ մտածել, որ բոլոր գործատուների նկատմամբ հսկողություն կսահմանվի, պրակտիկայում հնարավոր չէ: Այդ պատճառով օրենսդրությունը նախատեսում է դատական պաշտպանությունը:

Մասնագետներն ընդգծում են, ցանկացած դեպքում քաղաքացին, տեղեկացված լինելով իր իրավունքների մասին, հենց ինքը պետք է պայքարի դրանց կյանքի կոչման համար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League