Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը և Շվեյցարիան ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ

POLITICS

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դաշնային խորհրդական, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ քառորդ դարի ընթացքում երկու պետությունները ձևավորել են գերազանց հարաբերություններ և սերտ համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է՝ շնորհիվ դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման, բարձրաստի ճան բազմաթիվ այցերի, միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության։ 

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի վճռական և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծում է Շվեյցարիայի աջակցությունը Հայաստանում իրականցվող զարգացման տարբեր ծրագրերին, ինչպես նաև գոհունակությամբ արձանագրում շվեյցարահայերի կարևոր ներդրումը երկու պետությունների տնտեսական, մշակութային կյանքի և հայ-շվեյցարական բարեկամության զարգացման գործում։ 

Եզրափակելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել կամրապնդվեն ապագայում՝ համատեղ ջանքերի շնորհիվ։ 

Դիդիե Բուրկհալտերն իր ուղերձում ընդգծում է Հայաստանն ու Շվեյցարիան միացնող խորը բարեկամական կապերը և երկու պետությունների միջև համագործակցության նշանակալի զարգացումը վերջին քսանհինգ տարիների ընթացքում: Նա կարևորում է Երևանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացումը 2011 թվականին՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հատուկ անդրադարձ է կատարում 2016 թվականի փետրվարի 29-ին, ՀՀ ԱԳ նախարարի հետ միասին, երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաÕ �այնագրի ստորագրմանը։ 

Դիդիե Բուրկհալտերն անդրադառնում է նաև երկկողմ տնտեսական բնագավառում արձանագրված ձեռքբերումներին՝ նշելով Շվեյցարիայի առաջատար դերը Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրողների շարքում, ինչպես նաև համագործակցությունը գիտահետազոտական բնագավառում։ Նա կարևորում է նաև միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ առևտրային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների դերը հայ-շվեյցարական բազմոլորտ հարաբերությունների զարգացման գործում: 

Դաշնային խորհրդականը նշում է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հատկապես տնտեսական և զբոսաշրջության բնագավառում: Միևնույն ժամանակ հույս է հայտնում, որ Հարավային Կովկասում, 2017-2020թթ համար Շվեյցարիայի զարգացման ռազմավարության շրջանակներում իրականացվելիք ծրագրերն առավել կամրապնդեն Հայաստանի հետ գործընկերությունը զարգացման ոլորտում։ 

Դիդիե Բուրկհալտերը վստահություն է հայտնում, որ 2018 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը առիթ կընձեռի բացահայտելու Հայաստանի գեղեցկությունը, հարուստ պատմությունն ու լեգենդար հյուրընկալությունը։ 

Եզրափակելով իր ուղերձը՝ արտաքին գերատեսչության ղեկավարը հայ ժողովրդին Շվեյցարիայի ժողովրդի անունից մաղթում է խաղաղ և բարեկեցիկ ապագա»:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference