Վարդենիսում բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան, որի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 30-ին, ժամը 18:15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mazda» մակնիշի 49 CG 009 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1966 թ. ծնված Ա. Ա.) և «T75» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1980 թ. ծնված Կ. Բ.):
Փրկարարները «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



