Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մեկ օր՝ ֆրանսիական շնչով կամ Ֆրանսիան մեկ օրով տեղափոխվել էր Նոյեմբերյան (ֆոտոշարք)

SOCIETY

Գինի, կրոասան, Էյֆելյան աշտարակ, Շանել և, իհարկե, Ազնավուր: Թվարկվածները և շատ ուրիշ հետաքրքիր բաներ կարելի էր գտնել երեկ՝ Հայկական Ազգային ԵԿՔԱ կողմից Նոյեմբերյանում կազմակերպված հերթական մշակութային երեկոյին, որը, ինչպես հասկացաք, նվիրված էր Ֆրանսիային:

Երեկոյին համապատասխան՝ ֆրանսիական էր ամեն ինչ. երաժշտությունից մինչև ուտելիքներ, մասնակիցների հագուստ և անգամ խատուտիկի գինի: 

Երեկոյի ընթացքում մասնակիցները, բացի ֆրանսիական՝ բոլորին հայտնի կերակուրներից, համտեսեցին նաև «Դիժոնական», «Կղեպ», աղցան «Նրբություն» ու «Բագետ» հաց, որոնք կազմակերպիչներն իրենց ձեռքով էին պատրաստել՝ խստիվ հետևելով բաղադրատոմսին: 

Image may contain: food and indoor

Միջոցառման կազմակերպիչ, ԵԿՔԱ անդամ Գոհար Ասլիկյանը նկատում է, որ երեկոներով հետաքրքրվողների թիվը գնալով մեծանում է.

«Առնվազն 2-3 ամիսը մեկ մենք մուտք ենք գործում մի երկիր, ծանոթանում այդ երկրի մշակույթին, խոհանոցին, ավելի մեծ պատկերացում կազմում դրա մասին: Սկսել ենք իտալական երեկոյից, որի ժամանակ ընդամենը պիցցա էր ու գինի, ու այդպես նմանատիպ երեկոների հիմքը դրվեց: 2017 թվականին սա 2-րդ միջոցառումն էր, հունվարին կազմակերպված հնդկական երեկոյից հետո: Կարող եմ ասել, որ վերջին 2-3 երեկոներին մասնակիցների հետաքրքրվածությունն աննախադեպ աճել է, նույնիսկ ստիպված ենք տեղերը սահմանափակել»,- Past.am-ի հետ զրույցում նշեց Գոհարը:

Image may contain: 1 person, phone, indoor and closeup

Հասարակական կազմակերպության ներսում ձևավորված գեղեցիկ ավանդույթ կա. եթե անդամներից որևէ մեկը ինչ-որ երկիր է գնում, իր հետ նրանց խոհանոցին կամ հենց երկրին բնորոշ ինչ-որ բան է բերում, և հենց այդպես էլ ընտրվում է մշակութային հաջորդ երեկոյի թեման:

Հայկական Ազգային ԵԿՔԱ նախագահ Աիդա Զուրաբյանը շատ կարևոր է համարում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ հատկապես մարզաբնակ երիտասարդների համար.

Image may contain: 3 people, people smiling

«Քանի որ մեր կազմակերպությունը միջազգային շարժման մասնակից է, շատ ենք կարևորում տարբեր երկրների հետ մշակութային շփումները: Նմանատիպ երեկոներ կազմակերպելու գաղափարը մեկ հոգու չի պատկանում, միասնական քննարկումների արդյունք է: Արդեն մոտ 10-15 մշակութային երեկո ենք կազմակերպել: Երեկո է եղել, ընդամենը 6 հոգով ենք անցկացրել, բայց երբեք ինչ-որ մեկին ստիպողաբար չենք կանչել: Հիմա հասել ենք մի կետի, երբ ես այս երեկոներին հյուրի կարկավիճակում եմ, մասնակիցները աշխատանքի հստակ բաժանում են կատարել, և միայնակ ամեն ինչ կարողանում են պատշաճ մակարդակով կազմակերպել: Սա արդեն մեծ ձեռքբերում եմ համարում:

Image may contain: 6 people, people sitting and indoor

Երևանցի երիտասարդի համար, գուցե, այս երեկոն այնքան էլ հետաքրքիր չլինի, բայց մարզում, ժամանցի վայրերի բացակայության պարագայում, նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ըստ իս, շատ կարևոր է՝ շփման, գիտելիքների, փորձի փոխանակման, ինչպես նաև՝ ժամանցի առումով»,- նշեց Զուրաբյանը:

ՀԿ անդամ Ժեննի Մաճկալյանը փոքրիկ, բայց շատ ուսուցողական պրեզենտացիա էր կազմակերպել, որն օգնեց մասնակիցներին բացահայտել Ֆրանսիան ամենատարբեր կողմերից: Իսկ Նունե Ազիզյանը, ով առաջին անգամն էր մասնակցում երեկոներին, փոքրիկ խաղ-խաչբառ էր կազմել, որը նույնպես օգնեց երկիրը ճանաչելու հարցում:

No automatic alt text available.

Հատկանշական է, որ միջոցառմանը ներկա էին միայն իգական սեռի ներկայացուցիչներ: Կազմակերպիչների խոսքով՝ իրենք որևէ սահմանափակում չեն դնում հյուրերի առումով և հույս ունեն, որ շուտով նաև արական սեռի ներկայացուցիչները կսկսեն հետաքրքրվել իրենց երեկոներով:

Լիլիթ Ալավերդյանը մասնակցել է մինչև հիմա կազմակերպված գրերթե բոլոր միջոցառումներին և փաստում է, որ ամեն անգամ փոփոխությունը միայն դրական ուղղությամբ է.

Image may contain: 2 people, people standing and hat

«Վստահությամբ կարող եմ ասել, որ կազմակերպիչները հասնում են իրենց առջև դրված նպատակին: Կոնկրետ ես, և, համոզված եմ՝ մասնակիցներից շատերը, նոր գիտելիքներ են ստանում տվյալ երկրի մասին, բացահայտում հետաքրքիր մանրամասներ, որոնք մինչև այժմ չեն իմացել:

Ինձ համար մինչ այժմ կազմակերպվածներից ամենատպավորիչը մեքսիկական երեկոն է եղել, հատկապես ուտելիքները, համերը շատ են տպավորվել: Իսկ ամերիկյան երեկոն ինձ համար առանձնացավ իր բազմամարդությամբ: Հենց Ամերիկայից ներկայացուցիչ ունեինք, և շատ հետաքրքիր ու բովանդակալից ստացվեց ամեն ինչ: Անհամբերությամբ սպասում եմ արաբական երեկոյին, քանի որ իր մշակույթով այդ երկիրը շատ է տարբերվում, և նորություն կլինի մեզ համար»,- նշեց Լիլիթը:

Image may contain: 6 people, people smiling, people standing and indoor

Հ.Գ. ԵԿՔԱ-ն (Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա, անգլերեն՝ YWCA) համաշխարհարհային շարժում է, որն ավելի քան 120 երկրներում պայքարում է կանանց և աղջիկների իրավունքների համար: Կազմակերպությունը Նոյեմբերյանում իր աշխատանքն սկսել է 2011 թվականի սեպտեմբերից:

 

Մարիամ Նալբանդյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League