Ցուկերբերգը զարմացրել է Օհայոյից ամերիկյան ընտանիքին՝ նրանց հետ ընթրելու ժամանելով
SOCIETYFacebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը անակնկալ կերպով հյուր է եկել Օհայոյից սովորական ամերիկյան ընտանիքին՝ ցանկանալով հանդիպել մարդկանց հետ, ովքեր միշտ քվեարկել են դեմոկրատների օգտին, բայց վերջին ընտրություններին նախընտրել է Դոնալդ Թրամփին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նյուտոն Ֆոլդ քաղաքի բնակիչ Դենիել Մուրի խոսքերով՝ իրեն և իր կնոջը՝ Լիզային հայտնի է դարձել Ցուկերբերգի այցելության մասին նրա ժամանումից ընդամենը 15 րոպե առաջ:
Սոցիալական ցանցի հիմնադիրը հայտնել է հանրապետականների օգտին քվեարկել որոշած դեմոկրատների նախկին աջակիցների հետ ծանոթանալու ցանկության մասին իր աշխատակիցներին, ինչից հետո էլ նարնք գտել են Մուրերի ընտանիքին:
Վերջին ընտրություններին Մուրն ակտիվ քարոզել է Թրամփի օգտին:
Սեղանի շուրջ Ցուկերբերգը և Մուրերը խոսել են ոչ միայն քաղաքականության, այլև բարեգործության մասին: Ընթրիքից հետո միլիարդատերը գրել է Facebook-ի իր էջում. «Հենց նոր եկա Օհայո: Շնորհակալություն Դեն և Լիզա Մուրերին ջերմ ընդունելության և հիանալի ընթրիքի համար»:
Դենիելն ի պատասխան գրել է. «Շատ շնորհակալ եմ այցի համար, Մարկ: Դու անհավանական մարդ ես»:
Ավելի վաղ ցուկերբերգը հայտարարել էր, որ Ամանորին ինքն իրեն խոստացել, հաջորդ տարվա ընթացքում այցելել ԱՄՆ-ի բոլոր նահանգները և այդ նահանգներում ծանոթանալ մարդկանց հետ:



