Ամերիկյան Սիեթլ ակումբը փրկվել է պարտությունից՝ 13 րոպեում 3 գոլ խփելով
SPORT«Սիեթլ Սաունդերսը» ամերիկյան ֆուտբոլի Բարձրագույն լիգայի (MLS) հերթական տուրում հիանալի քամբեքի է հասել՝ «Նյու-Ինգլենդ Ռեվոլուշնի» հետ խաղում:
Մինչև հանդիպման 75-րդ րոպեն Մասաչուսեթսը ներկայացնող թիմը հաշվի մեջ առաջ է եղել 3:0 հաշվով, բայց ձեռքից բաց է թողել հաղթանակը՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը:
Առաջին խաղակեսում «Նյու-Ինգլենդի» կազմում գոլեր են հեղինակել Դայգո Կոբայասին և Խուան Ագուդելոն, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Ագուդելոն դուբլ է ձևակերպել: Բայց «Սիեթլը» չի ընկճվել և 75-ից 88-րդ րոպեների ընթացքում 3 գոլ է հեղինակել. աչքի են ընկել Նիկոլաս Լոդեյրոն, Ուիլ Բրուինը և Օսվալդո Ալոնսոն:
Արդյունքում խաղն ավարտվել է 3:3 հաշվով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



