Մեքսիկայում 44-ամյա դարպասապահը 93-րդ րոպեին գոլ է խփել և փրկել իր թիմին պարտությունից
SPORTՄեքսիկայի առաջնության 16-րդ տուրում «Պաչուկան» «Կրուս Ասուլի» հետ խաղի ավելացված ժամանակում փրկվել է պարտությունից:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
90+3-րդ րոպեին, երբ հաշիվը 2:1 է եղել հյուրերի օգտին, «Պաչուկան» անկյունայինի իրավունք է վաստակել: Տանտերերի 44-ամյա դարպասապահ Օսկար Պերես Ռոխասը եկել է մրցակցի տուգանային հրապարակ և հավասարեցրել է հաշիվը՝ գլխով կատարած հարվածով գնդակն ուղարկելով դարպասը:
«Պաչուկան», վաստակելով 21 միավոր, զբաղեցնում է Մեքսիկայի առաջնության մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Կրուս Ասուլը», որն իր ակտիվում 18 միավոր ունի, ընթանում է 13-րդ հորիզոնականում:
Ընդհանուր առմամբ մրցաշարին 18 թիմ է մասնակցում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



