Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողանա միավորել երկիրը. հարցում
INTERNATIONAL NEWSՈ՛չ «Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը, ո՛չ էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը չեն կարող միավորել ֆրասիացիներին: Այս մասին վկայում են Journal du dimanche թերթի համար Ifop ընկերության կատարած հարցման արդյունքները: Հարցվածների 54%-ը Լե Պենին համարում է «ամենաանհանգիստ» թեկնածուն, Մակրոնին՝ 25%-ը:
Միևնույն ժամանակ ֆրանսիացիները համոզված են, որ Լե Պենն ավելի շատ կարող է բնակչությանը պաշտպանել ահաբեկչությունից (42%), քան Մակրոնը (22%):
Ըստ ֆրանսիացիների՝ երկու թեկնածուներն էլ չեն առանձնանում ազնվությամբ (47%), չգիտեն ֆրանսիացիների ամենօրյա հոգսերը (44%) և չեն կաողանա նվազեցնել գործազրկության մակարդակը երկրում (45%):
Հարցումն անցկացվել է 18 տարեկանից մեծ 1 000 մրդու շրջանում ապրիլի 26-28-ին:
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների քվեների 24,01%-ը, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ 21,3%-ը: Նրանք անցել են ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 7-ին:



