Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Իվանկա Թրամփին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նեպոտիզմ (ընտանեվարություն) է կոչել փաստը, որ Իվանկա Թրամփը հոր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականն է:
«Ինձ համար նման բաները տարօրինակ են: Օրինակ՝ նրա դստեր (Իվանկա Թրամփի) այցը Գերմանիա ներկայացվեց համաշխարհային մասշտաբի իրադարձություն, մինչդեռ քաղաքականության, ընտանիքի եւ բիզնեսի միախառնումը նեպոտիզմ է հիշեցնում եւ այստեղ անհնար կլիներ»,- նշել է նա:
«Ինձ միշտ անհանգստացրել է, երբ ընտանիքի անդամները, որոնք ընտրված չեն, հանկարծ սկսում են ներկայացնել պետությունն ու նրանց հետ վարվում են գրեթե այնպես, ասես նրանք թագավորական ընտանիքի անդամներ են»,- Funke մեդիախմբին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



