Ֆելաինին որակազրկվել է 3 խաղով
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին որակազրկվել է 3 խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բելգիացի ֆուտբոլիստը նաև գրավոր զգուշացում է ստացել:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չգրանցվեց: Հանդիպման 83-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով` կարմիր քարտ ստացավ Ֆելաինին: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին: Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնում է 5-րդ տեղում և ունի 64 միավոր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



