Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկն է նվիրել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
SOCIETYՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկն է նվիրել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանը նվեր ստացած մարզաշապիկով նկար է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Wow… Մեծ շնորհակալություններ Հենրիխ Մխիթարյանին Երևանում բրիտանական դեսպանությունից այս հիասքանչ նվերի համար: Մենք պետք է փայփայենք այն»,- նշել է դեսպանը:
Նվերի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը` նշելով. «Ահա այսպիսի ընտի՛ր նվեր մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



