Գյումրիում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ
SOCIETYԳյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը: Քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին մասնակցում էին քաղաքապետարանի բաժինների ղեկավարները՝ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ: Գյումրու «Խաղաղության պուրակ»-ում քաղաքապետարանի աշխատակազմին միացան նաև Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց տարածված արտահայտությունը՝ իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի ու երեխա ունենա: Այս անգամ էլ մեծ ոգևորությամբ էր մարզպետը մասնակցում ծառատունկին: «Շատ մեծ ուրախությամբ եմ մասնակցում ծառատունկին: Մեզ նման երկիրը, որն անտառներ չունի, պարտավոր է թեկուզ այս եղանակով ավելացնել կանաչ տարածքները: Մենք 1988 թվականից հետո այնքան ծառ կտրեցինք, որ նույնիսկ, եթե ամեն օր էլ ծառատունկ կազմակերպենք՝ քիչ կլինի»,-նշեց Շիրակի մա րզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Գյումրու քաղաքապետարանը ծառատունկի համար ծառերն ու թփերը ձեռք է բերել մրցութային եղանակով, որին մասնակցել է 3 կազմակերպություն: Ամենացածր գինն առաջարկած Գյումրու «Բարիք» ՓԲԸ-ն էլ շահել է մրցույթը: Այս մասին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
«Ձեռք ենք բերել 400 դեկորատիվ ծառերի, 8450 թփերի տնկիներ, 50 հազար ծաղկասածիլ և 110 կգ գազոնի սերմ: Ու այս ամենի համար ծախսել ենք 3 մլն 800 հազար դրամ: Ի դեպ, որպես պայման, սրանք Հայաստանի հյուսիսային շրջաններում աճեցրած տնկիներն են՝ տեղի պայմաններին հարմարեցված: Ծառատունկ կատարվելու է քաղաքի տարբեր տարածքներում, իսկ այսօր բացի «Խաղաղության պուրակ»-ից, շաբաթօրյակ ու ծառատունկ կկատարվի Բուլվարային թաղամասում»,-նշեց Կնյազ Մանասյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



