Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Արևիկ Գևորգյան. «Սիրելիիս հանդիպելուց հետո ամեն բան փոխվել է» դերասանուհին ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

PHOTO

«Աննա», «Քաղցր կյանք», «Գեներալի աղջիկը», «Մեր գյուղը» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասանուհի Արևիկ Գևորգյանին վերջին շրջանում հազվադեպ ենք տեսնում էկրաներին։ Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուանողուհին այս փուլում առավել կարևորում է ուսումը, սակայն նև նկարահանվում է ռուսական մի ֆիլմում։ BlogNews-ն Արևիկի հետ զրուցել է գործունեության այս շրջանի, ինչպես նաև՝ անձնական կյանքում եղած փոփոխության մասին։)

– Արևիկ, ինչո՞վ ես զբաղվում այս փուլում։

– Սանկտ Պետորբուրգում նկարահանվում եմ կենսագրական ժանրի գեղարվեստական ֆիլմում։ Մոտ 4 ամիս նկարահանումների եմ լինելու։ Արդեն 2 անգամ մեկնել եմ Սանկտ Պետորբուրգ՝ նկարահանումների։ Ֆիլմում կերպարս առանցքային է, սակայն այլ մանրամասներ բացահայտել չեմ կարող, քանի որ պայմանագրի համաձայն՝ չպիտի նախապես հարցազրույց տամ ֆիլմի մասին։

– Հետաքրքիր է, ինչպե՞ս ստացար ռուսական ֆիլմում խաղալու առաջարկ։

-Վիդեոփորձին մասնակցելու հրավերն այստեղից է եղել, քանի որ քասթինգ-կենտրոնները համագործակցում են։ Մենախոսություն կարդացի, ռեժիսորը նայել և հաստատել է կերպարս։

– Արդեն երկար ժամանակ է, ինչ չես նկարահանվում հեռուստասերիալներում։ Հասկացար, որ դա քոնը չէ՞, թե՞ համապատասխան առաջարկ չունես։

– Սերիալների դեմ ոչինչ չունեմ, որովհետև կան նյութեր, որոնք անհնար է բացել 1 ժամվա ընթացքում։ Շատ նորմալ եմ վերաբերում երկարատև սերիալներին, իսկ չնկարահանվելուս համար 2 պատճառ ունեմ՝ ուսումս և լավ առաջարկի բացակայությունը։

-Ո՞րն է քեզ համար լավ առաջարկի չափորոշիչը։ Հոնորարի չափն ի՞նչ դեր ունի այս հարցում։

-Հարցն այդքան ֆինանսին չի  վերաբերում, չնայած դրա չափաբաժինն էլ, իհարկե, կա։ Առաջնային պետք է սցենարը հետաքրիր լինի, կերպարը բացվելու տեղ ունենա, ֆիլմը՝ ասելիք։

– Վաղ տարիքից նկարահանվել ես սերիալներում։ Երբ սովոր ես լինում սեփական գումարն աշխատելուն, բարդ չէ՞ հարմարվել առանց եկամուտի ապրելուն։

 

-Եթե ընթացիկ նկարահանումներ լինում են, ֆինանսական առումով էլ է շատ լավ լինում։ Չեմ կարող ասել, որ ինձ չի  հուզում ֆինանսական ճգնաժամը, բնականաբար, լինում են դժվար պահեր, սակայն պետք է դիմանաս. եթե ընտրություն անեի՝ նկարահանվել սերիալներո՞ւմ, թե՞ ընդունվել Թատերական և ստանալ հիմքային կրթություն, բացարձակ չէի նայի ֆինանսական կողմին։ Կրթություն ստանալը նախ և առաջ խոսում է իմ ապագայի մասին։ Ես կարող էի հիմա նկարահանվել սերիալներում, ինչ-որ գումար ունենալ, բայց դա չնպաստեր իմ աճին։ Ես ուզում եմ լինել պահանջված, ոչ թե հայտնի։

-Թատերական ներկայացումներում հիմա խաղո՞ւմ ես։

-Չէ, որովհետև մեր դասերը շատ ծանրաբեռնված են։ Ամեն տարի որպես քննություն ներկայացում ենք հանձնում, և ժամանակը չի ներում ավելի շատ ներկայացումներում ներգրավված լինել։

-Արևիկ, մոտ կես տարի է՝ ընտրյալ ունես:) Քո ֆեյսբուքյան էջին հետևելով, կարելի է ենթադրել, որ քեզ մոտ երջանիկ, խաղաղ փուլ է։ Ի՞նչ է փոխվել կյանքումդ նրան հանդիպելուց հետո։

-Կարելի է ասել՝ ամեն ինչ։ Կար Արևիկ, մինչ  նրա հետ հանդիպումը և  հանդիպումից հետո։ Անգամ դժվարանում եմ ինձ հիշել այն ժամանակ, երբ նա չկար իմ կյանքում։ Տպավորություն է, որ նա միշտ եղել է ենթագիտակցությանս մեջ, միշտ սպասել եմ իրեն։ Ես, ինչպես բոլոր աղջիկները,  նկարել եմ իրեն ու հիմա մեկ-մեկ զարմանում եմ ինչքան համապատասխան է ինքն իմ պատկերացումներին, ասում եմ՝ ինձ թվում է դերձակը քեզ հատուկ ինձ համար է կարել։ Փոխվել է այն, որ եթե ես նախկինում միանշանակ կընտրեի կարիերաս, հիմա կընտրեմ ընտանիքը։

Չեմ սիրում շատ խոսել այդ մասին, քանի որ դա անձնական է։ Միայն կասեմ, որ ամեն ինչ  շատ գեղեցիկ է և կուզեմ, որ երբեք չվերջանա։ Վստահ եմ, որ չի վերջանա։

-Իսկ նա քեզ դնո՞ւմ է «կարիերա, թե ընտանիք» ընտրության առաջ։

-Չէ։ Ես թույլ չեմ տա, որ հերթը հասնիդրան։ Եթե զգամ, որ կարիերաս ինչ-որ չափով խանգարում ք անձնականին, ինքս կհրաժարվեմ ամեն ինչից՝ արժևորելով ինձ համար այս պահին ավելի կարևորը։

– Ամեն դեպքում, շոուբիզնեսային ոլորտը շատերի կողմից ավելի վատ է ընկալվում։ Ինքն  այս առումով ի՞նչ ընկալում ունի ու ինչպե՞ս է վերաբերում քո կարիերային։

-Ես ինձ երբեք չեմ համարել շոու բիզնես մեջ, ես ուղղակի նկարահանվում եմ, զբաղվում եմ իմ աշխատանքով, անընդհատ ստեղծագործական փուլերի մեջ եմ։  Ինքն էլ չի համարում, որ ես շոու բիզնեսի մեջ եմ։ Իմ յուրաքանչյուր առաջարկ իրար հետ ենք քննարկում, որոշումները միասին ենք կայացնում։

  

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League