Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու որդիներին

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1700 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգա րյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 9000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին: Նախաձեռնության հանդեպ երևանցիների հետաքրքրությունն ու ծրագրին ակտիվ մասնակցությունը մեկ անգամ ևս փաստում են, որ այն իսկապես սպասված էր ու անհրաժեշտ: 
«Մեր նախաձեռնությամբ իրականացվող ամենատարբեր ծրագրերի շարքում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցնում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերը։ Երևանաբանակ զինծառայողների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու արդեն ավանդույթ դարձած մեր այս ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, բավական մեծ դրական արձագանքի է արժանացել ինչպես մեր բնակչության, այնպես էլ զինված ուժերի հրամանատարության կողմից: Եթե նախորդ այցի ժամանակ ծրագրին մասնակցելու ցանկություն էին հայտնել շուրջ 1200 ծնողներ, ապա այս անգամ շուրջ 1700 ծնողների ենք ուղարկում սահմանամերձ զորամասերում իրենց զաակներին տեսակցության: Բացի սոցիալականից, սա նաև կարևոր նշանակություն ունի այն առումով, որ մեր զինվորը հստակ տեսնում է, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում է, իր հետ է, իր կողքին: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրեց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը, նաև Ճանապարհային ոստիկանությանը, առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր ողջ ճանապարհի ընթացքում ուղեկցում են զինծառայողների ծնողներին:

 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին այս նախաձեռնությունը պարբերաբար կյանքի կոչելու համար: Մեր քաղաքականությունն է, որ ծառայության ընթացքում զինծառայողներն առավելագույնս հնարավորություն ունենան ավելի հաճախ իրենց ընտանիքի անդամների հետ հանդիպելու թե՛ իրենց արձակուրդների, թե՛ դեպի իրենց ծառայության վայր, իրենց ծնողների մեկնելը կազմակերպելու միջոցով: Պաշտպանության նախարարությունն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ է փորձում գտնել, և Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ մեծ հետևողակնությամբ այս ծրագրին հետամուտ են լինում, որը տալիս է շատ դրական արդյունքներ», - նշել է Վիգեն Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում զինվոր որդիներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns