Ես բարձր եմ գնահատում Արման Վարդանյանի հետևողական ջանքերը. Հովսեփ Խուրշուդյան
INTERVIEWPast.am-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հետ: 
Պարո՛ն Խուրշուդյան, «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը ապրիլի 28-ին հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր խորհրդարանական ընտրություններից առաջ նախատեսված լայն կոնսոլիդացիային, որն, այսպես ասած՝ ձախողվեց: Արման Վարդանյանը մասնավորապես նշել էր, որ մի պահ անգամ նշմարվել էր ՀՀ-ում ծանր կշիռ ունեցող քաղաքական ուժերի միջև համագործակցությունը, ինչպիսիք էին «Ժառանգություն»-ը, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնություն»-ը եւ այլն: Այդ բեւեռը, սակայն, չձեւավորվեց։ Ո՞րն էր պատճառը:
 -«Ժառանգություն»-ն ամենասկզբից նպատակադրված էր ՀՀԿ-ին մարտահրավեր նետել՝ պատրաստ քաղաքական ուժերի համախմբմամբ, քանի որ դրանում էր տեսնում իշխանափոխության իրական հնարավորություն: Այսինքն՝ քաղաքացուն պետք է առաջարկվեր իրական եւ հաղթական այլընտրանք: Եւ այդ համախմբամ մեջ «Ժառանգություն»-ում տեսնում էին թե՛ ձեր թվարկած ուժերին, եւ թե՛ որոշ այլ ուժերի, որոնց մի մասի հետ, ի վերջո, երբ այդ լայն կոնսոլիդացիան չստացվեց, «Ժառանգություն»-ը միավորվեց մեկ դաշինքում: 
Նման հակաիշխանական բեւեռի ձախողման պատճառները գնալով ավելի տեսանելի են դառնում, եւ դրանում տեսանելի է իշխանության միջամտությունը: Ավելի մանրամասն այս հարցի շուրջ խոսելուց առայժմ զերծ կմնամ, մանավանդ, որ մասամբ արդեն անդրադարձել եմ դրան իմ նախորդ հարցազրույցներից մեկում: Սակայն մանրամասնելու ժամանակն էլ կգա: 
Ի՞նչ դեր ուներ «Միասնություն»-ն այդ շրջանում: 
- «Միասնություն»-ը՝ ի դեմ իր ղեկավարի՝ Արման Վարդանյանի, լիովին կիսում էր այդ մոտեցումը եւ ինքն էլ զուգահեռաբար մեծ ջանքեր էր գործադրում այդ լայն կոնսոլիդացիայի ապահովման ուղղությամբ: Մենք համագործակցել ենք իր հետ այդ հարցում եւ ես բարձր եմ գնահատում իր այդ հետեւողական ջանքերը:
 Ընտրություններն արդեն անցյալում են, ի՞նչ պետք է անեն այսօր՝ խորհրդարան չմտած ուժերը:
 - Երկրին սպասվում են նորանոր մարտահրավերներ ու սպառնալիքներ, եւ ժողովրդի մեծամասնության իղձերն արտահայտող իրական ընդդիմադիր ուժերի համախմբման օրակարգը, կարծում եմ, մնում է արդիական: 
Քանի որ որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ կային և գաղափարական առումով՝ էական խոչընդոտներ չկան, ընդդիմադիր ճակատում գործող ուժերի միջեւ, հնարավո՞ր է՝ նորից բանակցություններ սկսվեն և նոր բևեռ ստեղծվի:
- Ոչ թե պարզապես հնարավոր է, այլ դրա այլընտրանքը գոյություն չունի: Ընդդիմությունը վերջապես պետք է միավորվի եւ տեր կանգնի ժողովրդի թելադրած քաղաքական օրակարգին:
 
			
			
			 
			
			
				 
			
			
			
								
					1
					
					
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
				
								
					2
					
					Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
				
								
					3
					
					Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
				
								
					4
					
					IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
				
								
					5
					
					With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
				
							
			
			
		



