Աֆղանստանում ԱՄՆ զինվորների հատուկ գործողությունների արդյունքում ԻՊ-ի 35 գրոհային է սպանվել
INTERNATIONAL NEWSՊենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ Աֆղանսատանի Նանգարհար նահանգում ամերիկացի զինծառայողների հատուկ գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 35 գրոհային է ոչնչացվել:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, հատուկ գործողություններն իրականացվել են Աֆղանստանում ԻՊ-ի ղեկավար Աբդուլա Հասիբին ոչնչացնելու նպատակով:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով` ռազմական գործողությունների ժամանակ երկու ամերիկացի հատուկջոկատային է զոհվել: Դա տեղի է ունեցել կամ աֆղան դաշնակիցների կամ ԱՄՆ զինվորականների կողմից սխալմամբ բացված կրակի պատճառով:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր Եմենում «Ալ-Կաիդայի» ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



