Մակրոնը մեծացնում Է հաղթելու շանսերը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում. OpinionWay
INTERNATIONAL NEWS «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում ավելացել Է մեկ տոկոսային կետով: Սրանք են այն արդյունքները, որոնք հրապարակվել են OpinionWay հասարակական կարծիքի հարցման ինստիտուտի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եթե ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեր այսօր, ապա, OpinionWay-ի տեղեկատվությամբ, Մակրոնի օգտին իրենց ձայնը կտար ընտրողների 60 տոկոսը (+1 տոկոսային կետ): «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածուի վարկանիշը նույն ժամանակաշրջանում արձանագրել Է բացասական դինամիկա: Հարցման տվյալների համաձայն, ներկայում լե Պենի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 40 տոկոսը (-1 տոկոսային կետ):
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել Է ապրիլի 23-ին: Դրան մասնակցել Է 11 թեկնածու: Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից հաստատված տվյալների համաձայն, Մակրոնն ընտրությունների առաջին փուլում գրավել Է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 24,01 տոկոսը: Լե Պենը հաջորդ փուլ Է դուրս եկել 21,30 տոկոս արդյունքով:
Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



