ԵԽԽՎ-ի բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել Է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, ինչի մասին ասված Է կազմակերպության՝ ապրիլի 28-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ:
«ԵԽԽՎ-ի բյուրոն Ստրասբուրգում ապրիլի 28-ին կայացած հանդիպմանը որոշում Է ընդունել Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնել Վեհաժողովի նախագահի պաշտոնում»,-նշվում Է փաստաթղթի տեքստում:
Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրախորհրդի կենտրոնակայանի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ ԵԽԽՎ-ի բյուրոն աշխատանք Է սկսել Է Պեդրո Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգի վրա:
«Գործընթացն սկսված Է: Մոտ ժամանակներս սպասվում Է Ագրամունտի ելույթը»,-ասել Է նա: ՏԱՍՍ-ի մեկ այլ զրուցակից նշել Է, որ «որեւիցե եզրակացություն անելը վաղաժամ Է, քանի որ Վեհաժողովի նստաշրջանը դեռեւս չի ավարտվել»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



