Յուրա Մովսիսյանը «Խոստում» ֆիլմի ցուցադրություն է կազմակերպել «Ռեալ Սոլթ Լեյք»-ի համար
SOCIETYԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստ ՅուրաՄովսիսյանը «Խոստում» ֆիլմի փակ կինոդիտում է կազմակերպել թիմակիցների և անձնակազմի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիմից հետո Մովսիսյանը խոսել է հայ ազգի անցած դժվարություններ մասին: «Հայերը պայքարող ազգ են: Հենց այս ֆիլմի շնորհիվ մեծ էկրաններից պատմվում է Հայոց ցեղասպանության մասին: Արդեն 102 տարի է, ինչ պայքարում են միջազգային ճանաչման համար: Դա ամեն հայի պարտքն է»,-ասել է Մովսիսյանը:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերըհոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատերՔըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձելնրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներիցՄայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ումեկնել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի լուսանկարիչ-լրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզիլուսաբանի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքն այդ ռազմաճակատում, և հարաբերությունների ﬔջ է Փարիզումսովորած հայ տաղանդավոր նկարչուհի Անայի հետ: Մայքլի և Քրիսի միջև մրցակցություն է ընթանում Անային գրա վելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում էլ ծավալվում է այս սիրայինեռանկյունին:



