Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ռումինական մամուլը լայնորեն լուսաբանել է Հայոց ցեղասպանության տարելիցը

SOCIETY

Ռումինական մամուլն այս օրերին լայնորեն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Հանրային TVR հեռուստատեսությունը, ռումինական այլ հեռուստակայաններ, Ռադիո Ռոմանիան, Agerpres լրատվական գործակալությունը, Adevarul թերթը եւ տեղական մամուլը լայնորեն լուսաբանում են Ռումինիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 102-ամյակին նվիրված միջոցառում ները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ի երեկոյան Կլուժի TVR հեռուստեսության ուղիղ եթերով հեռուստալրագրող Կարեն Սեբեշիի «Տրանսիլվանիան այսօր» հաղորդման հյուրերն էին ռումինահայ պատմաբան Էդուարդ Անտոնյանը եւ հեռուստախմբագիր Կլաուդիու Պադուրեանը/Claudiu Padurean, որոնք քննարկեցին ցեղասպանության թեման: TVR հեռուստեսությանը եւ ռումինական ռադիոյին հարցազրույցներ տվեցին դեսպան Համլետ Գասպարյանը եւ քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը: Հայոց ցեղասպանությանը նվիրված Կլուժի միջոցառումների մասին ընդարձակ հա ղորդում տարածեց ռումինական Աջերպրես/Agerpres գործակալությունը` լայն մեջբերումներ կատարելով, այնուհետեւ ամբողջությամբ տարածելով դեսպան Գասպարյանի ելույթը:

Ապրիլի 24-ին TVR Cluj ալիքի «Բազմագույն Տրանսիլվանիա» հաղորդումն ամբողջովին նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, այդ ողբերգության պատմական, քաղաքական եւ բարոյական ասպեկտներին: Հաղորդման հյուրերն էին հեռուստալրագրող Կարեն Սեբեշին/ Karen Attila Sebesi, պատմաբան, Հոլոքոստի մասնագետ Միքայել Շաֆիրը/Michael Shafir, գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը: Ուղիղ եթերի մեջ օգտագործվել են դեսպան Համլետ Գասպարյանի եւ քաղաքագետ Պավել Դալաքյանի հետ զրույցից հատվածներ:

Gherlainfo.roziarulfaclia.roziar.com եւ այլ կայքէջերում պատմում են ապրիլի 23-ի կիրակնօրյա պատարագի եւ համայնքի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների մասին:

Realitatea.netziuanews.ro եւ այլ կայքէջեր գրում են Երուսաղեմում թուրք պատմաբան Թաներ Աքչամի կողմից գաղտնազերված նամակի մասին, որը եւս մեկ անգամ ապացուցում է Հայոց ցեղասպանության իրողությունը: Խոսքը թուրք երկու բարձր պաշտոնյայի մասին է, որոնց նամակագրությունից պարզ է դառնում, որ Ցեղասպանության պլանն արդեն մշակված էր: Վերջում նշվում է նաեւ այն, որ Իսրայելի տարբեր քաղաքական եւ մշակութային գործիչներ հաճախակի կոչ են անում իրենց երկրի խորհրդարանին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Hotnews.ro կայքէջը նշում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպն իր ապրիլքսանչորսյան ելույթում չի օգտագործել ցեղասպանություն բառը, այնուամենայնիվ, այն առաջացրել է թուրքերի զայրույթը: Կայքէջը մեջբերումներ է ներկայացնում ԱՄՆ նախագահի ելույթից:

Cocoon.ro կայքէջը բավականին ծավալուն եւ մանրակրկիտ ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, համիդյան եւ Ադանայի ջարդերը, քաղաքական իրավիճակը եւ կոնտեքստը, հայերի դերն Առաջին համաշխարհային պատերազմում եւ Ցեղասպանության ընթացքն` ըստ փուլերի, խոշոր երկրների վերաբերմունքը, ընդհանուր պատճառված վնասի չափը, հայերի պանդխտությունը, Նեմեսիս խմբի գործողությունները, հայ-թուրքական պատերազմները, Սեւրի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերը, Ցեղասպանությունը գրականության մեջ, նահատակների սրբադասումը, Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնակն դիրքորոշումը եւ հանրային կարծիքը, միջազգային հանրության դիրքորոշումը եւ այլն:

Adevarul.ro կայքէջը ներկայացնում է ֆրանսահայ Կայծ Մինասյանի վերջերս ռումիներեն թարգմանված Հայերի հօդս ցնդածերազանքը գրքի շնորհանդեսը եւ գրքից բավականին մեծ մեջբերում է անում: Կայքը նյութ է զետեղել նաեւ ապրիլի 25-ին Կոնստանցայում հայկական խաչքարի բացման մասին:

Actualmm.ro կայքէջը ներկայացնում է, թե պատմության ընթացքում ինչեր են տեղի ունեցել ապրիլի 24-ին` ծավալուն տեղ հատկացնելով Ցեղասպանությանը:

Roman24.roziarulderoman.ro եւ այլ կայքէջեր ներկայացնում են ապրիլի 24-ին Ռոման քաղաքում տեղի ունեցած գիտական սիմպոզիումը, որին մասնակցեցին պատմաբաններ, գիտաշխատողներ եւ այլն:

bzc.ro եւ այլ կայքէջեր անդրադառնում են ապրիլի 21-ին Կլուժ-Նապոկա քաղաքում Ցեղասպանությանը նվիրված միջոցառման ընթացքում Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ելույթին:

Reporterul.ro կայքէջը ռումինահայ հռչակավոր ջազմեն Հարրի Դավիդյանի` Բոտոշան քաղաքում ապրիլի 22-ին ունեցած համերգի կոնտեքստում ծավալուն ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը: 

Ապրիլի 26-ին TVR1-ի «Համակեցություն» հաղորդման հյուրն էր ռումինահայ պատմաբան Էդուարդ Անտոնյանը: 

Ռումինահայ «Արարատ» հանդեսն օրըստօրե ծանուցում էր իրադարձությունների մասին եւ իր ռումինալեզու կայքէջում զետեղում ծավալուն նյութեր:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League