Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ռումինիայում դեռեւս գործում է այսպես կոչված «թուրքական բարդույթը». Վարուժան Ոսկանյան

SOCIETY

Ռումինական TVR 3 - TVR Cluj հեռուստատեսության «Բազմագույն Տրանսիլվանիա»/Transilvania Policromă ապրիլի 24-ի հաղորդման ժամանակ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, հաղորդման հյուր ռումինահայ գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը պատասխանել է լրագրողի հարցին, թե առաջին հերթին՝ ի՞նչ է նշանակում ցեղասպանությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է պատասխանն ամբողջությամբ:

«Այս ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել մի քանի փուլով՝ 1895թ.-ից մինչեւ 1922թ., եւ որի գագաթնակետը 1915 թվականն էր, երբ հայերն իրենց քաղաքներից եւ գյուղերից զանգվածաբար աքսորվեցին դեպի Մեսոպոտամիայի անապատները, նշանակեց մեկուկես միլիոն մարդկանց մահը, որոնց մեծ մասը, երեխաներ, կանայք եւ ծերեր էին: Միաժամանակ, այն նաեւ նշանակեց Արեւելյան Անատոլիայում երեքհազարամյա հայկական քաղաքակրթության փաստացի վերացումը: Մենք պահանջում ենք այս ցեղասպանության ճանաչումը եւ այս քաղաքակրթությանը գոյության իրավունքի տրամադրումը, այսինքն եկեղեցիները, որոնք ներկայում խարխուլ վիճակում են կամ օգտագործվում են այլ նպատակներով, դառնան քրիստոնեական աղոթատեղիներ, նրանց ժառանգները, ովքեր ցանկանան, կարողանան վերադառնալ այնտեղ, որպեսզի այդ քաղաքակրթությունը նորից վերածնվի: Վերջին տարիներին աշխարհում մեծ համերաշխություն կա Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի եւ այս քաղաքակրթության իրավունքի փաստացի ճանաչման հարցում՝ վերածնվելու այնտեղ, որտեղ այն ձեւավորվել է: Աշխարհի չորս ծայրերից բազմաթիվ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Արգենտինայից եւ Ուրուգվայից մինչեւ եվրոպական հիմնաան ժողովրդավարական հաստատություններ, ինչպես Եվրոպական Խորհրդարանը: 2015թ. Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման օրերին մի քանի հստակ ելույթներ հնչեցին, առաջին հերթին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ի ելույթը, որին հետեւեցին տարբեր երկրների եւ կառույցների կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը, ինչպես Գերմանիայի դեպքում: Դժբախտաբար, Ռումինիայի կուսակցությունների քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության հարցը ներառված չէ: Ռումինիայում դեռեւս գործում է այսպես կոչված «թուրքական բարդույթը», կարծես թուրքերից պետք է նրողություն խնդրենք անկախության պատերազմների համար: Ոչ մեկը չի ուզում թուրքերին նեղացնել: Ռումինիայում գտնվում ենք պարադոքսալ վիճակի մեջ. մի կողմից՝ հայկական համայնքը չափազանց հարգված է, եւ աշխարհում չկա մի այլ երկիր, որի օրենսդրությամբ տեղի հայկական համայնքին տրամադրվեն այնպիսի իրավունքներ, ինչպես՝ ռումինահայ համայնքին: Ռումինիայում հայ լինելը մեծ պատիվ է: Սակայն ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա Ռումինիան ոչ մի կերպ չի ցանկանում խառնվել դրան, ինչը, փաստորեն, անուղղակի աջակցություն է ցեղասպանության ժխտողականությաը: Իսկ Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության ժխտման հարցը դարձել է ազգային անվտանգության հարց: Այն պահին, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պիտի հստակ ճանաչի նաեւ հայերի, այսինքն մարդկության հանդեպ գործած հանցագործությունները: Ինչու է Թուրքիան ընդունում այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի են ունեցել ջարդեր, մի բան, որի մասին հենց Թուրքիայի նախագահը բարձրաձայնեց: Միաժամանակ նա նաեւ նշում է, որ զոհեր եղել են եւ թուրքերի, եւ քրդերի շրջանում, ինչը նույնը կլիներ, եթե, օրինակ, Անգելա Մերկելը Հոլոքոստը հիշատակելիս ասեր, որ այդ ժամանակ զոհվել են նաեւ գերմանացիներ: Բնականաբար, զոհվել են նաեւ գերմանացիներ, բայց նրանք զոհվել են պատերազմում, իսկ հրեաները սպանվեցին մի երկրում, որը պարտավոր էր իրենց պաշտպանել: Այնուամենայնիվ, Թուրքիան մերժում է ճանաչել Ցեղասպանությունը՝ անվանելով այն ջարդեր, ինչը պատժվում է ներքին օրենսդրությամբ, որը ներառում է քրեական գործի հնություն ճանաչվելու եւ կարճվելու հնարավորություն: Մինչդեռ ցեղասպանության հարցն ունի միջազգային կանոնակարգում, չունի ոչ մի տեսակ հնություն, իսկ ցեղասպանության հանցագործությունը ոչ մի կերպ չի կարող նուշադրության մատնվել: Այդ պատճառով է Թուրքիան մերժում ընդունել Ցեղասպանության գաղափարը, մերժում է ընդունել ցանկացած տեսակի փոխհատուցման գաղափար»,- ասել է Ոսկանյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League