Թրամփը 1 մլրդ դոլար Է ակնկալում ստանալ Հարավային Կորեայից THAAD համակարգի համար
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե ցանկանում Է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի համար: Նա նաեւ նշել Է, որ նաեւ ցանկանում Է վերանայել կամ ազատվել Սեուլի հետ «սարսափելի» առեւտրական համաձայնագրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ հենց ԱՄՆ-ը պետք Է հոգա THAAD հակահրթիռային համակարգի ծախսերը: Հարավային Կորեան չի փոխել իր «հիմնական դիրքորոշումը». երկրի կառավարությունը միայն տարածք Է տրամադրում ԱՄՆ-ին համակարգի տեղակայման համար, իսկ ԱՄՆ-ը պաստախանատվություն Է կրում տեղակայման ու կառավարման համար, ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանսյան հրամանատարության հրամանատար ծովակալ Հարի Հարիսը հայտարարել Է, որ Հարավային Կորեայում ամերիկյան THAAD հակահրիռային պաշտպանության համակարգը կտեղակայվի մոտ օրերս:
Բալիստիկ հրթիռների կալանման ամերիկյան նորագույն THAAD համակարգի սարքավորումն ապրիլի 26-ի առավոտյան Հարավային Կորեայում հասցրել են համակարգի տեղակայման վայր, ինչի մասին ավելի վաղ հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը: Սպասվում Է, որ մայիսին համակարգի տեղակայումը պետք Է ավարտված լինի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



