Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «07»-ը մխրճվել է բեռնատար Volvo-ի մեջ. կա 1 զոհ.
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան-Վրաստանի սահման ավտոճանապարհի Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում բախվել են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Վլադիմիր Վասիլենկոյի բարած Volvo բեռնատար մակնիշի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Ազատյանի վարած Վազ 2107մակնիշի 34 VN 652 համարանիշի և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հակոբյանի վարած Վազ 2110 մակնիշի 07 ՍՕ 226 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Ազատյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենան հարվածի արդյունքում վերածվել է մետաղե ջարդոնի:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Նոյեմբերյանի հրշեջ -փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Շարունակությունը` այստեղ



