Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ ահազանգում է Ադրբեջանում կրոնական ազատությունների սահմանափակման մասին

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանում 2016թ-ից սկսած կրոնական ազատություններն ավելի են սահմանափակվել, կառավարությունն ավելացրել է ճնշումները անկախ կրոնական շարժումների նկատմամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Ադրբեջանում ավտորիտարիզմի ամրապնդումը և քաղաքական ընդդիմությանը ճնշելու անհրաժեշտությունը առիթ է դարձել կրոնական ընդդիմությանը ևս ճնշելու համար:

«Ազատություն ռադիոկայան»-ի ադրբեջանական ծառայության կողմից հրապարակված ԱՄՆ կրոնի ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) զեկույցում ասվում է. «Ադրբեջանում, եթե միջազգային ահաբեկչության վտանգ լինի, ապա այդ երկրի կառավարությունը դա կօգտագործի կրոնական այլակարծությունը ճնշելու համար: 2017թ-ի հունվարի 18-ին Ադրբեջանում 18 շիա ակտիվիստներ, ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով դատապարտվել են 10-ից 20 տարվա ազատազրկումների: Դեկտեմբերին կրոնական համոզմունքների պատճառով Ադրբեջանում ձերբակալվել են տեղական հասարակական կազմակ երպությունների 86 ներկայացուցիչներ: Նման դեպքերի պատճառով USCIRF-ը Ադրբեջանին դասել է 2-րդ շերտի երկրների շարքում: USCIRF-ի 2-րդ շերտի երկրների շարքում տեղ են գտնում այն երկրները, որտեղ կրոնական ազատությունները խիստ սահմանափակված են: Այդ երկրների շարքում են Ադրբեջանը, Աֆղանստանը, Բահրեյնը, Կուբան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Լաոսը, Մալազիան, Թուրքիան և այլն:

«Կառավարությունը կրոնական հաստատություններին ահաբեկչության և այլ անօրինությունների մեջ մեղադրելով, ցանկանում է վարկաբեկել նրանց»,- ասված է զեկույցում: Այս ամենի մասին է վկայում Ադրբեջանում 2017-ի հունվարին շիա առաջնորդ Թալեհ Բաղըրովի և շիա համայնքի ավելի քան 17 ներկայացուցիչների դատապարտումը երկարատև ազատազրկումների: «Մարդու իրավունքների տարբեր կազմակերպություններ այս ձերբակալությունները որակել են անօրինական, սակայն ադրբեջանական դատարանը մնացել է անդրդվելի»,- նշված է USCIRF զեկույցում:

meydan.tv-ի հաղորդմամբ` ադրբեջանական իշխանություններն այս զեկույցի նկատմամբ վերաբերմունք չեն ցուցաբերել, բայց երկրում մարդկանց հիմնարար ազատությունները, որոնցից է նաև կրոնական ազատությունը, շարունակվում է սահմանափակվել:

Freedom House մարդու իրավունքների կազմակերպությունը 2017թ-ի ապրիլի 4-ին հրապարակել էր «Անցումային երկրներ 217»  զեկույցը:

Այս զեկույցը Freedom House-ի 22-րդ ամենամյա զեկույցն էր, որում տեղ էր գտել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի ժողովրդավարական իրավիճակը:

Զեկույցում տեղ գտած երկրների ժողովրդավարական պատկերը գնահատվել էր 1-7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը համարվում է ամենադրական, իսկ 7-ը ամենաբացասական ցուցանիշը:

Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը գնահատվել էր 6,93 բալ և այդ երկիրը դասվել էր ամենաանազատ երկրների շարքում:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2017թ-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Ադրբեջանը հայտնվել է ամենակոռումպացված երկրների շարքում:

The Economist Intelligence Unit միջազգային կազմակերպության 2016-ի ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանի 165 երկրներից եղել է 148-րդ տեղում:

Ադրբեջանում խիստ անազատ է նաև մեդիա դաշտը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը 180 երկրներից զբաղեցրել է 162-րդ տեղը: 

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another