Կոստանյանից շատ բարեկամներ են «քաշվել». նա դատել է նաեւ հոր ընկերոջը
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության համակարգում մի քանի օր է, ինչ քննարկում են Կոստանյանի մտերիմ ընկեր Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունը: Դատախազները չեն զարմանում, որ Կոստանյանը «պադդերժկա չարեց» ընկերոջը, քանի որ նրա համար քույր, եղբայր, բարեկամ «գոյություն չունի»:
Պարզվում է, որ զինդատախազ եղած ժամանակ նա իր մոտ ազգականի որդուն անգամ չի խնայել եւ դատել է զորամասը լքելու համար: Վերջինս Կոստանյանից «քաշված» միակ բարեկամը չէ: Գլխավոր դատախազը դատել է նաեւ հոր ընկերոջը, հոր ընկերոջ որդուն եւ ուրիշների: Նշենք, որ Տիգրան Խեչոյանը 2 օր առաջ ուշ երեկոյան բերման է ենթարկվել ԱԱԾ, ասում են՝ նա մեծ փողեր է վերցրել ու չի կարողացել գործը գլուխ բերել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



