Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Ձայնդ չլսեմ, կսպանեմ, եթե որևէ մեկն իմանա այս մասին». Արմավիրում հայրը մի քանի անգամ բռնաբարել է անչափահաս դստերը

SOCIETY

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատարավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է  Արթուր Հովհաննիսյանի գործի քննությունը:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Արթուր Հովհաննիսյանը դստեր՝ Ա. Հովհաննիսյանի կամքին հակառակ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս՝ 18 տարին չլրացած աղջկա հետ:

Մինչ սեռական հարաբերություն ունենալը Արթուր Հովհաննիսյանը իր իսկ տան ննջասենյակում Նոկիա մոդելի բջջային հեռախոսով պոռնոգրաֆիկ տեսանյութեր է ցույց տվել դստերը և միաժամանակ շոյել է աղջկա մարմինը: Ա.Հովհաննիսյանը փորձել է լքել սենյակը, սակայն սպառնացել է, որ եթե որևէ մեկն իմանա այդ մասին, ապա կսպանի նրան:

Արթուր Հովհաննիսյանը մի քանի անգամ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել տան ննջասենյակում, ավոտմեքենայում:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2014թ. հուլիս ամսվա կեսերին, գործով չպարզված օրը` ժամը 16-ի սահմաններում, Արթուր Հովհաննիսյանն իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով քրոջ որդուն Արմավիր քաղաքի քոթեջներ՝ վերջինիս տուն տանելու ժամանակ Անիին ձայն է տվել ու սկզբում առաջարկել, հետո զայրանալով ստիպել է, որ նստի ավտոմեքենան, որպեսզի իրար հետ ավտոմեքենայով հորաքրոջ տղային տանեն տուն։ Անին հոր զայրանալուց վախենալով նստել է ավտոմեքենան։ Քրոջ որդուն Արմավիրի քոթեջներ իջեցնելուց հետո Արթուր Հովհաննիսյանը դստերն ասել է, որ իրար հետ գնալու են Մեծամորի գերեզմանատուն, որպեսզի տեսնեն այն գերեզմանատեղը, որը պետք է կառուցի, որից հետո նոր միայն վերադառնալու են տուն։ Երկուսով գնացել են գերեզմանատուն, Արթուր Հովհաննիսյանն ավտոմեքենայից իջնելով ուսումնասիրել է գերեզմանատեղը, որից հետո խառը փողոցներով ավտոմեքենան վարելով ժամը 17-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է մի ամայի վայրում։ Այդ պահին Անին նստած է եղել ավտոմեքենայի՝ վարորդի կողքի նստատեղին։ Հայրն ասել է, որ տեղափոխվի հետևի նստատեղին, իսկ երբ Անին հարցրել է, թե ինչի համար տեղափոխվի, հայրը զայրացած տոնով ասել է, որ եթե բան է ասում, ապա առանց հարցեր տալու պետք է անի։ Անին տեղափոխվել է հետևի նստատեղին, հայրն էլ է անցել ավտոմեքենայի սրահի հետևը, ստիպողաբար քաշելով հանել է Անիի հագուստն ու սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ:

Երբ Անին փորձել է գոռալ ու օգնություն կանչել, Արթուր Հովհաննիսյանը ձեռքով փակել է բերանն ու ասել է, որ եթե շարունակի դիմադրել, ապա կսպանի։ Անին հավատացել է, որ հայրն իրեն կսպանի, քանի որ նա շատ նյարդայնացած է եղել։

Այդ ընթացքում մի քանի անգամ սպառնալիքներ է հնչեցրել, ասելով.  «ձայնդ չլսեմ, կսպանեմ, կխփեմ, եթե որևէ մեկն իմանա այս մասին»: Անին վախեցել է, քանի որ բազմիցս տեսել է, թե հայրը մորը ոնց է ծեծում ու չի էլ կասկածել, որ այդ ամենի մասին ինչ-որ մեկին պատմելուց հետո իրեն կսպանի։

Երկուսով հագնվել են ու վերադարձել են տուն։ Ճանապարհին հայրը դստերն ասել է, որ այդ ամենի մասին ոչ մեկին չասի, իսկ եթե տանեցիներն հարցնեն, ապա պետք է պատասխանի, որ գնացել են ավտոմեքենայի անիվները վերանորոգելու, հերթ է եղել ու դրա համար են ուշ վերադարձել տուն։ Միաժամանակ սպառնացել է, որ եթե իրականությունն ինչ-որ մեկին ասի, ապա այդ մարդուն կխփի, վնաս կտա։ Անին էլ վախենալով այդ սպառնալիքներից ոչ մեկին չի պատմել տեղի ունեցածը։

2014թ. հուլիսի 18-ին, Արթուր Հովհաննիսյանն Անիին ասել է, որ «շորտիկ» հագնի, քանի որ միասին գնալու են Երևան քաղաք։ Անին կասկածելով, որ հայրը հերթական անգամ ուզում է ապահով տեղ տանել հետը հարաբերություն ունենալու համար, բոլորից աննկատ տանից հեռացել է ու գնացել է Առատաշեն գյուղ՝ քրոջ տուն։ Քրոջը՝ Զ. Հովհաննիսյանին, պատմել է ողջ եղելությունը՝ ամենայն մանրամասնությամբ։

Սկզբում չեն ցանկացել ոստիկանություն դիմել՝ խղճալով հորը։ Սակայն օգոստոսի 11-ի երեկոյան Զենֆիրա Հովհաննիսյանի տուն ու պահանջել է Անիից հետ վերադառնալ տուն և միաժամանակ Զենֆիրա Հովհաննիսյանին սպառնացել է, որ եթե իր ասածները չլինի՝ Անին տուն չվերադառնա, ապա վատ կլինի, տունը կհրկիզի։ Այդ ամենից Զենֆիրան վրդովվել ու զայրացել է և ահազանգել է իրավապահ մարմին: 2014թ. օգոստոսի 12-ին, ժամը 01.20-ին ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ մի հեռախոսահամարից «911» փրկարարական ծառայություն է զանգահարել Զենֆիրա Արթուրի Հովհաննիսյանը և հայտնել է, որ հայրը ոտնձգություն է կատարել իր քրոջ նկատմամբ և սպառնում է ընտանիքի անդամներին։ Որից հետո Անին ու մայրը եկել ու հաղորդում են տվել ոստիկանության Արմավիրի բաժնում։

Դատարանը վճռել է Արթուր Հովհաննիսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով, երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրաքանչյուր դրվագով դատապարտել ազատազրկման 8(ութ) տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Արթուր Խորենի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns