Ջոուի Բարթոնը խաղադրույքներ կատարելու համար 1.5 տարով հեռացվել է ֆուտբոլից
SPORTԱնգլիական «Բարնլի»-ի կիսապաշտպան Ջոուի Բարթոնը 18 ամսով հեռացվել է ցանկացած ֆուտբոլային գործունեությունից: Նման որոշում է կայացրել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:
Անգլիայի ֆուտբոլը կանոնակարգող մարմինը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն ընդունել է խաղադրույքներ կատարելու մեղադրանքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2006 թվականի մարտի 26-ից մինչև 2016 թվականի մայիսի 13-ը Ջոուի Բարթոնը տարբեր իրադարձությունների վրա 1260 անգամ խաղադրույք է կատարել, ինչը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կանոնակարգի խախտում է:
Բարթոնը տուգանվել է նաև 30 հազար ֆունտով և հետագայի համար զգուշացում ստացել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



