Նալբանդյանն ու Զալբերը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին
POLITICSՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 26-ին ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ արվեց մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



